Պետք է քայլեր արվեն, որը ծառայելու է մնացած քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար, որոնք պայքարել են նախկին իշխանության դեմ: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Արեգ Կյուրեղյանը, որը դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Նա չցանկացավ մեկնաբանել՝ իր նկատմամբ խափանման միջոցի փոփոխությունը իրավակա՞ն, թե՞ քաղաքական դաշտում էր:
«Դատավորը թող մեկնաբանի իր որոշումը, մենք սպասում ենք, որ ոչ թե օրենքի ուժով ազատվեն, այլ արդարադատությամբ, քանի որ օրենքը միշտ պետք է արտահայտեր արդարություն, իսկ արդարադատությունն այն է, որ ռեժիմի դեմ պայքարած անձինք օր առաջ ազատվեն»,- ասաց նա:
Կյուրեղյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանի մոտ ստացվեց խաղաղ ճանապարհով իշխանափոխություն, իսկ իրենց մոտ՝ ոչ, ասաց. «Այս պահին դատավարության ընթացք է, մարդիկ կալանքի տակ են, և ես չեմ ցանկանում ասել ոչ մի բան:
Որևէ բան փակ չի մնա, համենայնդեպս մեր կողմից ամեն բան կասվի, բայց այն ժամանակ, երբ բոլորը կլինեն ազատության մեջ»:
Նշենք, որ ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով նիստին դատավորը բավարարեց Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը և փոխեց Արեգ Կյուրեղյանի խափանման միջոց կալանավորումը։
Հիշեցնեք, որ Արեգ Կյուրեղյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը և Լենա Նազարյանը ներկայացրել էին անձնական երաշխավորագիր:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03