Հունիսի 5-ից 7-ը Ավստրիայի Քուվշթայն քաղաքում աշխարհահռչակ Riedel ընկերության հետ համատեղ Հայաստանից մեկնած մասնագետների խումբն ընտրեց հատուկ «Արենի» սորտի համար մշակված գավաթի դիզայնը:
Հայաստանի խաղողագործության ու գինեգործության հիմնադրամից հայտնում են, որ ընտրության աշխատանքները տևել են 3 օր, նախապես մշակված 11 տարբերակներից առանձնացվել է 3 գավաթ, որոնցից ընտրվել է այն, որը լավագույնս է արտահայտում «Արենի» սորտի համի և փնջի առավելություններն ու յուրահատկությունները:
Գավաթներում փորձարկվել են հայկական գինեգործական ընկերությունների կողմից ստեղծված լավագույն «Արենի» գինիները:
«Գավաթի ստեղծումն իր մեջ կարևոր խորհուրդ ունիայն մարմնավորելու է հայկական խաղողի հնագույն սորտը, հայ գինեգործության թագը համարվող Արենին: Այս գավաթի ստեղծումը ևս մի քայլ է հայկական գինեգործության հազարամյակների պատմության և ավանդույթների ճանաչելիությունը աշխարհում բարձրացնելու ուղղությամբ»,- նշել է ՀԽԳՀ տնօրեն Զարուհի Մուրադյանը:
Հանրահայտ Riedel ընկերությունն ունի շուրջ 300-ամյա պատմություն: 1756 թվականից ի վեր՝ Րիդըլ ընտանիքի արդեն 10-րդ սերունդն է զբաղվում խաղողի առանձին սորտերի համար նախատեսված հատուկ գավաթների արտադրությամբ: Riedel-ը գավաթներ է ստեղծել աշխարհահռչակ այնպիսի սորտերի համար, ինչպիսիք են «Պինո Նուար», «Շարդոնե», «Սիրա» և այլն:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01