Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ռևերսներ չպետք է լինեն և այսօր վերահաստատում եմ այդ դիրքորոշումը: Այսօր ԱԺ-ում ժամանակավոր, համաձայնության կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ նման հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա վերահաստատեց, որ ՀՀ-ն շարունակելու է մնալ ԵԱՏՄ անդամ, ՀՀ-ն շարունակելու է մնալ ՀԱՊԿ անդամ, ավելին՝ խնդիր է դրվելու ավելի մեծացնել ՀՀ-ի անդամակցության արդյունավետությունն այդ կառույցներում:
«Սոչիում իմ հանդիպման ժամանակ համոզվեցի, որ այս նույն խնդիրը հետապնդում են նաև ԵԱՏՄ բոլոր երկրները, ՀԱՊԿ անդամ մյուս երկրները: Մեզ համար չափազանց կարևոր է ՌԴ-ի հետ ցանկացած բնագավառում ռազմավարական, դաշնակցային հարաբերութունները զարգացնելը: ՀՀ-ՌԴ հարաբերությունները պետք է հիմնված լինեն բարեկամության, իրավահավասարության վրա:
Մեր կառավարությունը ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես ՀՀ անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղադրիչ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ն լրջորեն աշխատելու է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնելու և բարեկամական գործընկերությանը զարկ տալու ուղղությամբ: Նա ընդգծեց՝ ԵՄ-ի հետ սերտորեն համագործակցելու են, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կյանքի կոչվի, ինչպես նաև լուծվի ՀՀ քաղաքացիների վիզաների ազատականացման հարցը:
«Եվրոպական երկրների հետ համագործակցության խորացումը կառավարության քաղաքականության առաջնային ուղղություններից է: Մենք պետք է լրջագույն քայլեր իրականացնենք, որ Իրանի ու Վրաստանի հետ այնպիսի առանձնահատուկ համագործակցություն զարգացնենք, որը զերծ կլինի աշխարհաքաղաքական ազդեցությունների ընթացքից: Կարծում ենք, որ Չինաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում կարող է նոր խթան լինել ՀՀ-Իրան-Վրաստան հարաբերություններին նուրբ բովանդակություն հաղորդելու համար»,- ասաց նա:
Վարչապետը հայտարարեց՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է լինելու Սահմանադրության 13-րդ հոդվածի վրա, ըստ որի, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով: Միևնույն ժամանակ նա պնդեց՝ ՀՀ քաղաքականությունը բացառապես լինելու է հայամետ, այլ ոչ թե ռուսամետ, ամերիկամետ կամ եվրոպամետ:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01