Մեր առանցքային նպատակը լինելու է նոր աշխատատեղերի բացումը, թոշակների ու աշխատավարձերի բարձրացումը, աղքատության նվազումը: Այս մասին ԱԺ ամբիոնից կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երջանկությունն է այն բարձրագույն նպատակը, որը մենք ցանկանում ենք հասանելի դարձնել մեր քաղաքացիների համար: Այս ճանապարհին մեզ մնում է ապահովել սոցիալ-տնտեսական բաղադրիչը»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի տեսանկյունից իր նպատակը ոչ թե «մարդկանց բանտերը լցնելն է», այլ պետությանը պատճառած վնասի փոխհատուցման մեխանիզմներ մշակելն ու կիրառելը:
«Քավ լիցի, եթե մենք տրվենք վհուկների որս սկսելու, վենդետաներ իրականացնելու տրամաբանությանը, դա կզրոյացնի ոչ բռնի հեղափոխության արդյունքները, հանրության շրջանում նյարդային իրավիճակ կստեղծվի»,- հավելեց վարչապետը՝ նշելով, որ իրենց խնդիրը որևէ մեկին պատժելը չէ:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց առաջնային խնդիրներից մեկն է լինելու կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ դիրքորոշում հայտնելն ու որոշում կայացնելը:
«Իհարկե, մենք պետք է կայացնենք բացառապես այնպիսի որոշում, որը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այն պետք է լինի պատասխանատու: Կան փաստեր, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել որոշումներ կայացնելիս: Առաջին՝ պարտադիր կուտակային համակարգի շահառուների 80 տոկոսն արդեն իսկ ներառված է համակարգում, միայն 20 տոկոսն է, որոնց ներառումը նախատեսվում է հուլիսի 1-ից հետո: Երկրորդ՝ ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է տնտեսության մեջ: Երրորդ՝ կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են ահռելի կապիտալների տիրապետող ընկերություններ: Մասնագետները պնդում են, որ պրոցեսն անցել է անդառնալիության կետը: Տվյալ խնդրի շուրջ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնենք ռիսկերը, որոնք ոչ միայն երկարաժամկետ, այլև կարճաժամկետ առումով կարող են աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար: Մեր բոլորիս վերապահումը եղել է վստահության բացակայությունն այն ներդնող կառավարության նկատմամբ, այսօր այս խնդիրը վերացել է»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44