Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ անձամբ բախվեցի այն իրողության հետ, որ դատական համակարգը Բաղրամյան 26-ից ստացվող հրահանգներով աշխատելու սովորություն ունի:
Այս մասին ԱԺ-ում ժամանակավոր, համաձայնության կառավարության ծրագրի քննարկմանն ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանում գոյություն ունեն դատական համակարգի անկախությունն ապահովող օրենսդրական կարգավորումներ, բայց իրականությունն ավելի հզոր է, քան օրենսդրությունը: Նոր իշխանության առաջ գայթակղության մի մեծ քար է դրված՝ ի՞նչ անել՝ շարունակե՞լ դատարաններին հրահանգավորելու արատավոր ավանդույթը, թե՞ կոնկրետ քայլեր անել՝ դատական համակարգի անկախությունը երաշխավորելու համար: Բաղրամյան 26-ում հայտնվելով՝ ինքս ինձ համար որոշում եմ կայացրել չշարունակել արատավոր այս գործելակերպը, զերծ մնալ դատավորների «շեֆի» դերակատարումը ստանձնելուց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ երբեմն խնդրում են, աղաչում, որ իրենց ասեն, թե ինչպես վարվել: «Հրաժարվում եմ նման գործելակերպից, դա դեպի դիկտատուրա տանող ուղի է, անպատվաբեր ճանապարհ է: Դատավոր նշանակված բոլոր անձինք այդ կարգավիճակը ստանձնել են կամավոր: Որևէ դատավոր թող չփորձվի կայացնել որոշումներ՝ կաշառքի, զանգերի հիմքում: Նման դատավորների հանգրվանը Երևանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկն է»,- շեշտեց նա:
Իսկ ովքեր սովոր են որոշումներ կայացնելու կոռուպցիայով, կաշառքով, ըստ Փաշինյանի, ճիշտ կանեն, որ հրաժարական տան:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03