Լեռնային Ղարաբաղում շփման գծում լարվածության աճը հետ է մղել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը հայտարարել է Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ընդունելու ժամանաԼեռնային Ղարաբաղում շփման գծում լարվածության աճը հետ է մղել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը հայտարարել է Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ընդունելու ժամանակ, հայտնում է TASS-ը:
Ոչ ոքի համար գաղտնիք չի, այդ իրադրությունը առաջացել է Ադրբեջանի անպատասխանատու գործողություններով: Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելով Ադրբեջանը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Ղարաբաղը ոչինչ ընդհանուր չի կարող ունենալ Ադրբեջանի հետ»,- ասել է Սարգսյանը:
«Օգտագործելով ողջ զինանոցը, իհարկե, Ադրբեջանը ստացավ արժանի պատասխան, սակայն այդ գործողությունները հետ մղեցին բանակցային գործընթացը»,- վստահ է երկրի նախագահը:
Հայաստանը կարգավորման գործընթացում միշտ խաղացել է կառուցողական դեր: Մենք «միշտ վստահ ենք եղել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հարցում վերջիվերջ կշարադրեն հարցի լուծման իրենց մոտեցումը, կանվանեն այն կողմին, որը հրաժարվում է այդ առաջարկություններից,- նշել է Սարգսյանը:- Ցավոք, ադրբեջանցիները համարեցին, որ իրենք անպատիժ կարող են խախտել համաձայնությունը, որը ստորագրվել է դեռևս 1994-95 թվականներին, և այն պայմանավորվածությունները, որոնց մենք հասել ենք այդ երկարատև բանակցությունների ժամանակ»,- հայտարարել է Հայաստանի նախագահը:
Վերջին ինը տարիների ընթացքում «մենք եղել ենք այդ գործընթացի ակտիվ վկաներ և մասնակիցներ, ջանացել ենք գտնել ընդունելի լուծումներ, լինել կառուցողական», հավատացրել է Սարգսյանը: Նրա խոսքով` հայկական կողմը համոզված է եղել, որ «այդ հարցը կարող է լուծվել միայն փոխզիջումների, խաղաղ ճանապարհով»:
Սարգսյանը նշել է, որ «հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը բավականին հարուստ է և տարբեր մակարդակների հանդիպումների ժամանակ, այդ թվում բարձր մակարդակով քննարկվում են ամենաարդիական հարցերը»:
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել «Հայաստանից պահանջել կատարելու ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը»՝ կապված Ղարաբաղի հակամարտության հետ:
1in.am
                                        11:59
                                        10:36
                                        10:15
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        23:19
                                        23:02
                                        22:33
                                        19:02
                                        18:46
                                        18:26
                                        18:03
                                        17:46
                                        17:33
                                        17:27
                                        17:15
                                        16:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45