Հունիսի 7-ին ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամներն ընդունել են հանրային խորհրդի ներկայացուցիչներ Դավիթ Սիմոնյանին, Կարեն Սիմոնյանին, Սերգեյ Ղազարյանին, Արմինե Պետրոսյանին, Վրեժ Ասմարյանին և Հովհաննես Ասմարյանին:
Շնորհակալություն հայտելով ԱԺ պատգամավորներին ստեղծված իրավիճակին արագ արձագանքելու և աջակցելու համար՝ հանրային խորհրդի նախաձեռնող խմբի անդամները ներկայացրել են այս օրերին կատարած աշխատանքը և քաղաքացիներից ստացված դիմումների ոլորտային ուղղվածությունները:
Նրանք նշել են նաև, որ հունիսի 5-ին ձևավորված խորհուրդն առ այսօր ստացել է 675 դիմում, որոնց թվում՝ հանրային հնչեղության հարցեր չպարունակող նամակներ:
Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը ԱԺ Քննիչ հանձնաժողովի անդամների անունից ակտիվ համագործակցության և հանրային հնչեղություն ստացած հարցերը հնարավորինս սեղմ ժամկետներում ընթացքավորելու պատրաստակամություն է հայտնել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախաձեռնող խմբին իրավական կարգավիճակ տրամադրելու, աշխատանքները կանոնակարգելու, քննիչ հանձնաժողովի հետ կապերը համակարգելու և այլ հարցեր:
Հիշեցնենք, որ ԱԺ Կանոնակարգ ԱՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների պահանջով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 2-ին հայտարարել է խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին, որը կուսումնասիրի հանրային հնչեղություն ստացած հարցերը:
Հունիսի 4-ին ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է քննիչ հանձնաժողովի հետևյալ կազմը՝
Էդուարդ Աղաբեկյան՝ հանձնաժողովի նախագահ, «Շարժում-88» խմբակցություն
Ռամելա Դադայան՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Հայրենիք»
Արամ Գրիգորյան, «Հայրենիք»
Ալյոշա Գաբրիելյան, «Դաշնակցություն»
Դավիթ Մելքումյան, «Ժողովրդավարություն»
Հայկ Խանումյան, «Վերածնունդ»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01