Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը եթե համաձայն չէ գործը հսկող դատախազի՝ իր լիազորությունները դադարեցնելու որոշման հետ, ապա կարող է բողոքարկել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Եթե համաձայն չէ դատախազի այդ որոշման հետ՝ կարող է բողոքարկել դատական կարգով: Դատախազի որոշման մասին տեղեկացվել է ՏԻՄ-երի հարցով հսկողական գործառույթներով օժտված տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, որ անհրաժեշտության դեպքում գործադրի միջոցներ՝ այդ որոշման իրացումն ապահովելու համար»,- ասաց նա:
Նշենք, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա տեղակալ Կարեն Օհանյանի լիազորությունները քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը դադարեցրել է:
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը չի նախատեսում «համայնքի ղեկավարի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման» ինստիտուտ, ուստի Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գ.Ս. Գևորգյանի 05.06.2018թ. որոշումները թիվ 12200518 քրեական գործի շրջանակներում մեղադրյալների՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի պաշտոնավարությունը նշված պաշտոններում ժամանակավոր դադարեցնելու մասին որևէ իրավական ուժ ունենալ չեն կարող:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով մեղադրվում են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանը, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս. Սահակյանը, 1995 թ. ծնված Գ. Համբարձումյանը, 1988 թ. ծնված Գ. Խաչատրյանը:
Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին 2-րդ մասերով՝ անկարգությունները կազմակերպելու և մասնակցելու համար:
Կարեն Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Դատախազը բողոքարկել էր դատարանի որոշումը և միջնորդել, որ Մասիսի փոխքաղաքապետին կալանավորեն, սակայն դատարանը դատախազի միջնորդությունը ևս չբավարարեց:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03