Արդյոք գազի և էլեկտրաէներգիայի սակագները կնվազե՞ն: ԱԺ արտահերթ նիստում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նման հարց հնչեցրեց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«Հասկանում եմ, որ սիրո և համերաշխության այս հեղափոխությունից հետո, եթե դուք այսօր ներկայացնեիք միայն ուղենիշները, ինձ համար բավարար կլիներ, բայց նշում եք, որ վստահություն վայելող կառավարություն պետք է լինի: Երկրում տեղի ունեցող սակագնային քաղաքականության վերաբերյալ ի՞նչ մոտեցում ունեք, կարո՞ղ ենք քաղաքացիների համար ապահովել սակագների որոշակի իջեցում»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված իսկապես խնդիր կա, և իրենք զբաղվում են այս հարցով:
«ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ բարձր գնահատեցինք այս փաստը, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում էժան գնով:
Բայց ես ասացի, որ ՀՀ քաղաքացիների համար կարևորը ոչ թե այն է, թե ինչ գնով է մատակարարում, այլ այն, թե ինքն իր տանը ինչ գնով է ստանում: ՀՀ քաղաքացին չի զգում, որ Ռուսաստանից էժան գազ է ստանում: Այստեղ կարող են լինել որոշակի անարդյունավետ կառավարման, ընդհուպ մինչև կոռուպցիոն ռիսկեր: Կարծում եմ, որ ՌԴ իշխանությունն ըմբռնումով է մոտենում այն փաստին, որ այս հարցերով լրջորեն զբաղվելու ենք, որ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Էլեկտրաէներգիայի հետ կապված էլ խնդիրներ կան»,- ասաց վարչապետը:
Նա հույս հայտնեց, որ արդյունքները շուտով կերևան:
Վարդան Բոստանջյանն ասաց, որ ծրագրում կա մի ձևակերպում՝ «երջանիկ քաղաքացի»: «Իմ կյանքում հասկացել եմ, որ երջանիկ լինելու համար պիտի մի քիչ խելքի պակաս ունենաս: Ֆանտաստ գրողները, որ զոմբիացնում են ժողովրդին, ասում են՝ մենք ձեզ երջանիկ կդարձնենք, չէի ուզենա, որ այս ծրագրում այդ բառը լիներ»,- նշեց պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը խնդրեց դիտել կադրեր, թե ինչ էր տեղի ունենում ապրիլի 23-ին, մայիսի 2-ին, մայիսի 8-ին՝ տեսնելու համար երջանիկ մարդկանց: «Երջանկությունը միայն անձնական չէ, կա նաև քաղաքացիական երջանկություն, երբ մարդ հասկանում է, որ իր ձայնը լսելի է»:
Վարդան Բոստանջյանը նաև հարցրեց՝ Կառավարության նոր անդամները զինվորական ծառայություն անցե՞լ են: «Գուցե ես սխալվում եմ, բայց որքան հասկանում եմ, ճնշող մեծամասնությունը զինվորական ծառայությանը առնչություն չունի»:
«Ես ինքս էլ ժամկետային զինվորական ծառայություն չեմ անցել: 1991թ.-ի օրենքով պետությունն ինձ բանակ չի տարել, ասել է, որ գնա զբաղվի ուրիշ գործով, եթե երկու եղբայրները ծառայել են բանակում, երրորդին չենք տանում: Կա երկու մոտեցում՝ պետությունն ասել է՝ քաղաքացի՛, զբաղվի՛ր ուրիշ գործով և երկրորդը՝ եթե ամեն ինչ արել են, որ չգնան բանակ»,- պատասխանեց վարչապետը:
Փաշինյանը հավելեց, որ եթե պարզվի, որ Կառավարության որևէ անդամ օրենքի խախտմամբ խուսափել է բանակից, այդ մարդը տեղում կազատվի աշխատանքից:
«Քանի դեռ ապացույց չկա, գործում է անմեղության կանխավարկածը»,- եզրափակեց Փաշինյանը:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15