ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հույս ունի, որ ՀՀԿ խմբակցությունից դուրս եկողների որոշումներում էական դեր է խաղում պետության մասին մտածելու, նոր կառավարությանն աջակցություն ցուցաբերելու մղումը: Այս մասին Արարատ Միրզոյանը նշեց Երևանում անցկացված Միացյալ Թագավորություն-Հայաստան գործարար համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում: Լրագրողի այն հարցին, թե արդյոք Հանրապետական խմբակցությունից գործարարների դուրս գալը կապվա՞ծ է ԱԱԾ-ի վերջին բացահայտումների հետ՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ հակված չէ շատ տարբեր գործոններ միմյանց հետ կապել:
«Իրականում առանցքային գործոնն այն է, որ նոր Հայաստան ենք կառուցում, գիծ ենք քաշել: Գիտենք, որ բազմաթիվ մարդիկ, հին խաղի կանոններով պայմանավորված, զանազան սխեմաների մեջ են ընդգրկված եղել: Մենք հայտարարել ենք, որ այսուհետև բիզնեսը ստիպված չէ ստվերային տնտեսություն վարել, ստիպված չէ դիպլոմատներով առանձին գումարներ տալ: Բիզնեսը պետք է գործի օրինական և վճարի հարկերը: Նոր խաղի կանոններում բիզնեսը ստիպված չէ քաղաքական կապերով կապվել: Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցությունից պատգամավորների դուրս գալուն, ապա ես մեծ հույս ունեմ, որ այդ որոշումների մեջ էական դեր է խաղում պետության մասին մտածելը, նոր կառավարությանն աջակցություն ցուցաբերելու մղումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արարատ Միրզոյանը:
«Արտահերթ ընտրություններից հետո արդյոք գործարար պատգամավորներ խորհրդարանում չե՞ն լինի» հարցին ի պատասխան Արարատ Միրզոյանը նշեց, թե միշտ հայտարարել են, որ բիզնեսը չպետք է հետաքրքված լինի իշխանական օղակներին մաս կազմելու հարցով:
«Մենք բոլորս գիտենք, որ բիզնեսը ցանկացել է հայտնվել խորհրդարանում, որպեսզի անձեռնմխելիթյուն ունենա, երաշխիքներ ձեռք բերի բիզնեսը պաշտպանելու համար: Հիմա դրա անհրաժեշտությունը չկա: Կստեղծվեն անհրաժեշտ օրենսդրական մեխանիզմներ, գործարարը հանգիստ գնա իր գործով կզբաղվի»,-ասաց նա:
Արդյոք նույն վերաբերմո՞ւնքն է լինելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ անուններ չի տալիս և նշում է, որ խաղի կանոնները բոլորի համար հավասար են:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01