Հունիսի 7-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Ուրախ եմ այս հնարավորության համար՝ այժմ արդեն անձամբ շնորհավորելու Ձեզ ԱԳ նախարարի բարձր պաշտոնում նշանակման կապակցությամբ, և հուսով եմ, որ այսօր մենք կկարողանանք, ի շարունակություն բարձր մակարդակով վերջերս տեղի ունեցած հանդիպման, քննարկել մեր դաշնակցության և ռազմավարական գործընկերության զարգացմանը վերաբերող հարցեր ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ տարբեր միջազգային կառույցներում մեր ներգրավվածության շրջանակներում»,-նշլ է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ սա իր առաջին օտարերկրյա այցելությունն է ԱԳ նախարարի պաշտոնում, և բնական է, որ այն տեղի է ունենում Մոսկվա։
«Ինձ համար շատ հաճելի է լինել այստեղ, այս քաղաքում՝ հաշվի առնելով այն ջերմ զգացողությունը, որ ես անձամբ տածում եմ Ռուսաստանի, Մոսկվայի հանդեպ։ Լինելով ՄԳԻՄՕ-ի շրջանավարտ՝ պետք է ասեմ, որ դրանք իմ կյանքի ամենահրաշալի տարիներից էին։ Ես երախտապարտ եմ այն մեծ, մասնագիտական ուսուցման համար, որը ստացել եմ այդ կառույցում։
Մեր փոխհարաբերություններն, իսկապես, բավականին ամուր հիմք ունեն: Հայաստանի կառավարության հանձնառությունը խորացնելու և ամրապնդելու մեր դաշնակցային փոխհարաբերությունները, մեր համագործակցությունը փոխադարձ ըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա եղել և մնում է մեր առաջնահերթությունների հիմքում: Այն արտահայտված է նաև կառավարության ծրագրում, որն, ի դեպ, այսօր ներկայացվում է խորհրդարանի հաստատմանը: Եվ հենց այդ ոգով, այդ տրամադրությամբ եմ ես Մոսկվայում»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։
Նախարարները շեշտել են երկկողմ պատրաստակամությունը ոչ միայն ապահովելու դաշնակցային հարաբերությունների շարունակականությունը, այլև տարբեր ձևաչափերում ամենօրյա գործունեություն ծավալելու, դրանց նոր լիցք հաղորդելու ուղղությամբ։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, ինչպես նաև առաջիկա բարձրաստիճան փոխայցելությունների ժամանակացույցին:
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանգամանալից քննարկում են ունեցել հայ-ռուսաստանյան հարաբերությունների լայն շրջանակի վերաբերյալ` մասնավորապես անդրադառնալով առևտրատնտեսական կապերի առավել աշխուժացման, կրթամշակութային բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման, ռազմատեխնիկական համագործակցության հարցերին: Այս համատեքստում ԱԳ նախարարները ընդգծել են միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեության կարևորությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ, ԵԽ, ՍԾՏՀԿ և միջազգային բազմակողմ այլ հարթակներում փոխգործակցության և գործունեության համադրմանն առնչվող հարցերի շուրջ՝ այս համատեքստում արձանագրելով երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների կարևոր դերակատարումը: Առանձնահատուկ ընդգծվել է ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում սերտ համագործակցության կարևորությունը։
ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգում էին նաև Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիներին առնչվող մի շարք հարցերը, առկա խնդիրների հանգուցալուծման ուղիները: Երկուստեք ընդգծվել է նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև անխափան հաղորդակցության կարևորությունը:
Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր, մտքեր փոխանակվեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների և Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ:
Հանգամանալից անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և դրա շուրջ զարգացումներին: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կարևորել է Ռուսաստանի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ միասին գործադրվող ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ գործընթացի հաջողության համար ընդգծելով խաղաղությանը միտված մթնոլորտի առկայության անհրաժեշտությունը։
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01