Մոսկվայում լույս է տեսել «Հյուսիսային Արցախ» գրքի ռուսերեն տարբերակը: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ գրքի հայերեն տարբերակը դեռ 2004 թ. է լույս տեսել, անգլերենը՝ 2007-ին։
«Գրքի ռուսերեն տարբերակն, անշուշտ, նույնպես կարևոր էր, մյուս հատորները Երևանում են լույս տեսել։ Գրքի նշանակությունը, կարևորությունն այն է, որ մեր հայրենիքի հատկապես այն տարածքները, որոնք հայ պետականության սահմաններից դուրս են, այսինքն՝ հարևան պետությունների տիրույթների մեջ են ներառված, իսկ ինչ վերաբերում է Հյուսիսային Արցախին, ապա սա բռնազավթված տարածք է և հայաթափված 1988-ից մինչև 1992 թ.»,- ասաց նա։
Գրքի այս հատորում ներառված են Խանլարի շրջանը, Դաշքեսանը, Շամխորը, Թովուզը, Ղազախը, Կասում- Իսմայիլովը և հենց Գանձակ քաղաքը։ Կարապետյանը նշեց, որ այս գիրքը հայերեն և անգլերեն տարբերակների համեմատ առավել հարուստ է նյութերով. եթե անգլերենը որոշ լրացումներ ուներ հայերենի համեմատ, որովհետև 3 տարի հետո էր լույս տեսել, ապա ռուսերեն տարբերակում, որ 11 տարի անց է լույս տեսել, 5-6 տոկոսի սահմաններում նոր նյութեր կան, որ ավելի լրացված են։
Գրքի շնորհանդեսը եղել է մայիսի 23-ին՝ Մոսկվայում, Ռուսաստանում ՀՀ դեսպանատան շենքում՝ նախկին Լազարյան ճեմարանում։ Կարապետյանի խոսքով՝ փոխդեսպանը հայտնել է, որ բանակցությունների, տարբեր հանդիպումների ժամանակ այս գրքերը նվիրում են, բաժանում։ «Ես էլ հասկանում եմ, որ մեր երկրի համար մեր ճշմարտությունները տեղ հասցնելու իմաստով նման գրքերը կարևոր նշանակություն ունեն, այս գրքով չէ, որ կարող է Արցախի հարց լուծվել, բայց հենց Արցախի հարցը լուծելու ճանապարհին դրական ֆոն ենք ստեղծում, և այդ իմաստով մի յուրօրինակ զենք է, որ մեր երկրին հարկավոր էր և դա ունենք արդեն»,- ասաց նա
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03