ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկությամբ խորհրդարանում քվեարկություն անցկացվեց՝ արտահերթ նիստը մինչև օրակարգային հարցերի սպառումը շարունակելու համար: 63 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն որոշեց շարունակել արտահերթը՝ մինչև կսպառվեն բոլոր հարցերը:
Քվեարկությունից հետո վարման կարգով հանդես եկավ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ կոչ անելով քննարկումը շարունակել քաղաքական կոռեկտության սահմաններում, չտրվել պահի ազդեցությանը, չարտաբերել բառեր, որոնցից հետո փոշմանելու են:
Դիմելով խորհրդարանի փոխնախագահ Միքայել Մելքումյանին նա ասաց. «Այսուհետ Դուք անձամբ, նախագահ Սարգսյանի մասին խոսելիս, չօգտագործեք քաղաքական բռնապետ արտահայտությունը»:
Միքայել Մելքումյանն արձագանքեց. «Զսպեք հակադարձելու Ձեր մոլուցքը և բոլոր արտահայտություններն ընկալեք քաղաքական հարթության վրա, հավուր պատշաճի ընկալեք իրականությունը»:
ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն էլ հորդորեց. «Երբ բնակվում ես ապակե տնակի մեջ՝ չարժե քարեր նետել»:
Պատգամավորներից մեկը տեղից արձագանքեց, ինչին ի պատասխան Աշոտյանն ասաց. «Ձա՛յնդ»:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ վիրավորական արտահայտություններ պետք չէ հնչեցնել:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը Արմեն Աշոտյանի խոսքի ժամանակ արձագանքեց՝ էշ-էշ դուրս մի՛ տուր: Ամբիոնին մոտեցել էր հաջորդ ելույթ ունեցողը, բայց վերջինս տևական ժամանակ չէր կարողանում ելույթ ունենալ, որովհետև պատգամավորները շարունակում էին վիճել իրար հետ:
Աշոտյանն ու «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը վիճում էին, իրար հասկացնում, թե դահլիճից դուրս է պետք գալ: ՀՀԿ-ական պատգամավորները բորբոքված Արմեն Աշոտյանին դուրս հանեցին դահլիճից, որ վեճը դադարի:
Քիչ անց նա վերադարձավ դահլիճ: Արա Բաբլոյանը հորդորեց կոռեկտության սահմանները պահել:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01