Ռուսաստանը կհարգի այդ որոշումը, եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը բանակցային գործընթացում ԼՂ ներկայացուցիչների ներգրավման շուրջ պայմանավորվածության գան: Այս մասին Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ժամանակ ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Լրագրողը հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, ինչին ի պատասխան Լավրովն ասաց. «Ռուսաստանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Այն է՝ խնդրի կարգավորումը Մինսկի խմբի միջոցով, որի անդամ է նաև Հայաստանը: Մենք համոզված ենք, որ դա օպտիմալ ձևաչափ է»:
Նա նշեց, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանը մշտապես ձգտել է ստեղծել պայմաններ, որոնք թույլ կտան Բաքվին ու Երևանին գալ պայմանավորվածության:
«Այդ աշխատանքը շարունակվում է երկար տարիներ, եղել են տարբեր փուլեր: Ընդ որում, որոշ փուլերի ժամանակ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցել են այդ գործընթացին: Հետագայում կողմերի պայմանավորվածություններով ձևաչափը փոխվեց»,- նկատեց Լավրովը:
«Եթե կողմերը պայմանավորվածության գան որևէ փուլում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը կրկին կներկայացվի բանակցություններում, դա կլինի նրանց որոշումը, և մենք կհարգենք այդ որոշումը»,- հայտարարեց ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55