Ընդհանրապես ամենավտանգավոր բանը փակվելն է քննադատության առջեւ եւ քննադատությունը մերժելը: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդուհանդերձ, չի ուզում անարձագանք թողնել մի քանի կարեւոր շեշտադրումներ, որոնք արվեցին ԱԺ-ում ելույթների ժամանակ:
«Նախ կառավարության ծրագրի ձեւի մասին. միշտ փորձ է արվել ասել, օրինակ, ԱԺ պատգամավոր չեն լինում այսպես, լինում են այսպես, ԱԺ ամբիոնից ելույթ չեն անում այդպես, ելույթ են ունենում այսպես, իշխանափոխություն չեն անում այդպես, անում են այսպես: Պետք է հրապարակում կարկանդակ բաժանել, հրապարակում վարչապետ չեն ընտրվում: Ես չեմ ասում, որ այդ մարդիկ սխալ են ասել, ես ասում եմ, որ այս քննարկումը հաստատում է այն, որ մենք խոսում ենք տարբեր հարթությունների մասին: Սխալի ու ճշտի մեջ չի, խնդիրը հարթության տարբերությունների մասին է»,-ասաց նա:
Նա անդրադարձավ նրան, որ կառավարության ծրագրում չկան թվեր. «Ասում են՝ մեր ծրագրի մեջ չկան թվեր: Մեր ծրագրում կան բազմաթիվ թվեր, որը ես կներկայացնեմ. Ինչպիսի՞ն է լինելու պաշտոնյաների մեջ կոռուպցիայի մակարդակը, ես պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը՝ զրո: Ինչպիսին է լինելու ՀՀ-ում արտոնյալների տոկոսը՝ զրո: Խոշոր բիզնեսը ինչքան նալոգ պետք է տա վարչապետին՝ զրո: Հայաստանում քանի՞ մենաշնորհ պետք է լինի, ես պաշտոնապես հայտարարում եմ՝ զրո:
25 տարի շարունակ մենք այս դահլիճում լսել ենք, այս պլպլան թվերը ի՞նչ նշանակություն ունեն, քանի դեռ Հայաստանում կա մենաշնորհ, կոռուպցիա, արտոնյալներ:
Հիմա մեզ ասում են՝ թիվ չենք գրել: Ես կարծում եմ, որ մեր ծրագրի ամենալավ գնահատականը տվեց Շարմազանովը, ասաց՝ սա երազանքների ծրագիր : Այո, այդպես է, ձեր կառավարությունները թվերի տակ տրորում էր մարդկանց երազանքը: Մենք այս ծրագրող ասում ենք, որ ՀՀ քաղաքացուն վերադարձրել ենք երազելու եւ դրանք իրականացնելու իրավունքը»:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15