ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային եւ ազգային հարաբերությունների հիմք ու հեղափոխության գաղափարների իրագործում, որպես մշտական քաղաքական իրողություն:
Վարչապետն անդրադարձել է կառավարության գործունեության համար ուղենշային հիմնախնդիրներին: Դրանք են՝ իշխանության ձեւավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, իրավունքի գերակայության եւ օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունը, քաղաքացիական համերաշխությունը: Նրա համոզմամբ՝ այս թեզերով է պարփակվում այն բովանդակային տարածքը, որն անհրաժեշտ է Հայաստանը զարգացման նոր աստիճանի բարձրացնելու համար:
Արդյունաբերություն և տնտեսություն չի լինելու, մինչև Հայաստանում կոռուպցիան արմատախիլ չլինի. Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ամփոփիչ ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետությունն ի՞նչ պետք է անի. պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի մարդիկ աշխատելու, եկամուտ ունենալու հնարավորություն ունենան, և մենք ասում ենք, որ այդ բոլոր հնարավորությունները կստեղծենք: Սակայն արդյունաբերություն և տնտեսություն չի լինելու, մինչև Հայաստանում կոռուպցիան արմատախիլ չլինի: Եթե այդ պայմանները ստեղծենք, արդյունաբերությունն իր տեղը կգտնի, մյուս ոլորտն՝ իր տեղը, և տնտեսությունը, շուկան ինքը իր պահանջները կթելադրի: Այնտեղ, որտեղ հնարավոր է շահույթ ստանալ՝ այդ շահույթն անտեր չի մնա: Սա է մեր փիլիսոփայությունը»,- հավելեց գործադիրի ղեկավարը:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44