Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արայիկ Հակոբյանի, Գևորգ Իրիցյանի, Սերգեյ Կյուրեղյանի և Թորոս Թորոսյանի գործով նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։
Դատական նիստի մեկնարկին պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդեց փոխել ամբաստանյալ Արամ Հակոբյանի խափանման միջոց կալանքը։
«Արամ Հակոբյանի մոտ առկա են բազմաթիվ ծանր հիվանդություններ, և նա ստացիոնար բուժման կարիք ունի։ Այդ ծանր հիվանդություններն անհամատեղելի են բանտային պայմանների հետ։ Բացի դրանից, Արամ Հակոբյանն առաջին անգամ քրեական հետապնդման է ենթարկվել 2015-ի ապրիլից և երբևէ չի թաքնվել, չի խոչընդոտել գործի քննությանը։ Ուստի միջնորդում եմ փոխել իմ պաշտպանյալի խափանման միջոց կալանքը չհեռանալու մասին ստորագրությամբ. ինչ վերաբերում է գրավին, ապա կարծում եմ՝ գումարը չէ, որ պետք է երաշխիք լինի, որ Հակոբյանը չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից»,- ասաց Եգորյանը։
Վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու վերաբերյալ Արամ Հակոբյանն ասաց, որ ինքը 2015 թվականից է ապացուցել, որ որևէ խնդիր չկա իր վարքի հետ կապված։
Մեղադրող Հակոբ Ենոքյանն ասաց, որ
բժշկական փորձաքննության համաձայն՝ չնայած Արամ Հակոբյանի հիվանդությունները թեև չեն համարվում պատժի կրմանը խոչընդոտող, բայց ծանր հիվանդություններ են, և նրանց առկայությամբ էլ քննությանը խոչընդոտելու հանգամանքները նվազում են։
«Կալանքի տակ պահելու մյուս հիմքը՝ քննությունից խուսափելը, ևս թուլանում է առաջին պայմանի առկայության դեպքում։ Հետևաբար, առարկում ենք խափանման միջոցը փոխելուն, իսկ գրավով փոխարինելուն չենք առարկում»,- ասաց դատախազ Ենոքյանը։
Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշում կայացնելու:
Նշենք, որ Արամ Հակոբյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01