«Արտաքուստ համեմատաբար խաղաղ թվացող իրավիճակի տակ իրականում բավականին բարդ պրոցեսներ են»,-Panorama.am-ի հետ զույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ առաջնագծում տիրող իրավիճակի մասին հարցին ի պատասխան:
Նա պատահական չի համարում, այսօր առաջնագծում նախատեսված պլանային դիտարկմանն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
Տ. Աբրահամյանի խոսքով, հակառակորդի ակտիվությունը, որը սկսվել է դեռևս ապրիլի 12-ից՝ զինտեխնիկայի տեղաշարժերով, տարբեր դրսևորումներով շարունակվում է:
«Ի՞նչ նկատի ունեմ տարբեր դրսևորումներ ասելով: Հաճախ հակառակորդի ակտիվություն ասելով մարդիկ հասկանում են միայն մարտ վարելու փուլը, սակայն այն պետք է դիտարկել ավելի լայն սպեկտրով՝ ակտիվ ինժեներական աշխատանքներ, զինտեխնիկայի կամ հատուկ նշանակության ստորաբաժանումների տեղաշարժեր, պատերազմի նախապատրաստական քարոզչություն, այս կամ երկրի ներքին իրավիճակի սրմանն ուղղվող ջանքեր, միջազգային կառույցների հետ աշխատանքի ակտիվացում: Թվարկածս գործոնները շարունակելի են»,-մանրամասնեց Տիգրան Աբրահամյանը:
Հարցին, թե Արցախի ներքաղաքական խնդիրները որևէ ազդեցություն թողե՞լ են սահմանին տիրող իրավիճակի վրա, Բակո Սահակյանի խորհրդականը պատասխանեց, եթե Ադրբեջանում մտածում են, թե Հայաստանում և Արցախում տեղի ունեցող գործընթացները կարող են պառակտել հասարակությունը և իրենց համար պատերազմ սկսելու հարմար առիթ ստեղծեն՝ սխալվում են:
«Իհարկե, մեզանից է կախված, թե նոր իրողությունները ինչ հունով կտանենք՝ և իշխանություններից և հասարակությունից: Միայն կարող եմ վստահ ասել, որ Արցախի նախագահի քայլերն ու հայտարարությունները նպատակ ունեն կոնսոլիդացիա ապահովել Արցախի և առհասարակ հայ ժողովրդի համար, ամրապնդել, ուժեղացնել վստահությունը իշխանության և հասարակության միջև, ընկալելի լինել մեր տարածաշրջանում ակտիվ և հետաքրքրություն ունեցող խաղացողների համար»,-ասաց նա:
Ի պատասխան ադրբեջանական կողմի գործողությունների հայկական կողմն ի՞նչ քայլեր է ձեռնարկում, Տ. Աբրահամյանը նշեց. «Թույլ տվեք այս հարցադրման պատասխանը շատ չդետալացնել»:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01