Գյուղատնտեսական մթերքների համաշխարհային գները աճել են մայիս ամսին, ինչը պայմանավորված է կաթնամթերքի գների զգալի աճով: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պարենային մթերքների գնային ինդեքսը մայիս ամսվա համար կազմել է 176.2 կետ, ինչը 1.2%-ով բարձր է նախորդ ամսվա ցուցանիշից:
ՊԳԿ պարենային մթերքների գնային ինդեքսը պարենային զամբյուղի միջազգային գների ամենամսյա փոփոխության չափորոշիչն է: Մայիս ամսվա աճը արդյունք է հացահատիկային հիմնական մշակաբույսերի և կաթնամթերքի , որոշ չափով, նաև՝ շաքարավազի և ձեթի գների աճի:
ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչության գրասենյակից հայտնում են, որ ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը մայիս ամսին աճել է 5.5%-ով, ինչը 11.5%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Կաթնամթերքի առաջատար արտահանող Նոր Զելանդիայում պաշարների սղությունը վերջին ամիսներին զգալիորեն բարձրացնում է շուկայում լարվածությունը:
Հացահատիկային մշակաբույսերի ՊԳԿ ինդեքսը ապրիլ ամսվա համեմատ աճել է 2.4%-ով, գրանցելով տարվա կտրվածքով 17% աճ, ինչը 2015թ. հունվարից հետո ամենաբարձր ցուցանիշն է: Ցորենի արժեքը հիմնականում աճել է մի շարք խոշոր արտահանող երկրներում արտադրության անբարենպաստ կանխատեսումների ֆոնի վրա, իսկ Հարավային Ամերիկայում բերքի կանխատեսումների վատթարացումը հանգեցրել է ֆուրաժային հացահատիկի գների բարձրացմանը:
Բրնձի միջազգային գները կայուն են՝ շնորհիվ Հարավ-Արեւելյան Ասիայի երկրների սպառողների կատարած զգալի ծավալով գնումների:
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը նվազել է 26%-ով, ինչը ամենացածրն է վերջին 27 ամսում: Արմավենու, սոյայի և արևածաղկի յուղերի շուկայական գները նվազել են, մասամբ պայմանավորված համաշխարհային մեծ պաշարների առկայությամբ:
Մսի գնային ինդեքսը չնչին անկում է արձանագրել, մինչդեռ շաքարավազինը՝ արդեն վեց ամիս անընդմեջ իջնում է, ապրիլի հետ համեմատ նվազելով 0.5%-ով, շնորհիվ շաքարավազի համաշխարհային շուկայում ամենամեծ արտադրող և արտահանող երկրի՝ Բրազիլիայի բերքահավաքի բարենպաստ պայմանների:
2018թ.-ի հացահատիկի արտադրության կանխատեսվող ծավալները աճի միտում ունեն
«Հացահատիկի առաջարկի և պահանջարկի» այսօր թողարկված ամփոփագրում ՊԳԿ-ն մեծացրել է համաշխարհային հացահատիկի արտադրության իր 2018թ.-ի կանխատեսումը՝ հասցնելով այն 2,610 միլիոն տոննայի, որը հաստատվելու դեպքում կարձանագրի 1.5% տարեկան անկում՝ անցած տարվա բարձր ցուցանիշի հետ համեմատած:
ՊԳԿ-ն ընթացիկ տարվա համար կանխատեսում է 754.1 միլիոն տոննա ցորենի համաշխարհային արտադրության ծավալ, որը գերազանցում է նախորդ ամսվա կանխատեսումները՝ մի քանի խոշոր արտադրող երկրներում բարելավված կանխատեսումների շնորհիվ, մինչդեռ հացահատիկային մշակաբույսերի արտադրության առումով կանխատեսվում է 1,345 տոննա, ինչը 3.2%-ով պակաս է նախորդ տարվա ռեկորդային բարձր ցուցանիշից՝ մասամբ այն պատճառով, որ ֆերմերները անցում են կատարել ավելի շահութաբեր մշակաբույսերի արտադրության, ինչպես նաև որոշ երկրներում չոր եղանակի պատճառով:
2017թ.-ի նկատմամբ ակնկալվում է բրնձի համաշխարհային արտադրության ծավալների 1.3% աճ, որը 511.3 միլիոն տոննայով նոր ռեկորդ կգրանցի: Այդ աճը հիմնականում կարտացոլի Հնդկաստանի դրական կանխատեսումները:
ՊԳԿ նոր հաշվետվությունը ընդգրկում է հացահատիկի սպառման վերաբերյալ ամենավերջին կանխատեսումները, համաձայն որի, հաջորդ տարի այն կհասնի ռեկորդային բարձր մակարդակի:
Հացահատիկի համաշխարհային պաշարների վերաբերյալ կանխատեսումները 2019թ.-ի սեզոնի ավարտի դրությամբ, մայիս ամսվա հաշվետվության համեմատ,վերանայվել է և բարձրացվել է 5%-ով՝ հասցնելով 772 միլիոն տոննայի, որը հիմնականում պայմանավորված է Չինաստանում եգիպտացորենի պաշարների վերագնահատումով: Չնայած ամեն ամիս գրանցվող աճին, հացահատիկի համաշխարհային պաշարները 5.4%-ով նվազելու են՝ սեզոնի սկզբի հետ համեմատ:
Նոր կանխատեսումները ցույց են տալիս, որ հացահատիկի համաշխարհային պաշարների համեմատաբար բարձր սպառման հարաբերակցությունը 28,5% է, ինչը թերևս 2017/18 ժամանակահատվածի տվյալների հետ համեմատ մի փոքր ավելի ցածր է:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01