Շվեդիայում, ըստ որոշ վարկածների, ոստիկանության անգործության պատճառով մահացած ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանի գործն ուղարկվել է Եվրոպական դատարան: Այս մասին Tert.am-ին հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարկ Սաֆարյանը:
«Եվրոպական դատարանը Դավիթ Բարսեղյանի գործով բողոքը վարույթ է ընդունել»,- տեղեկացրեց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացի 32-ամյա Դավիթ Բարսեղյանը մահացել է Շվեդիայում, ըստ տուժողի հարազատների պնդման՝ շվեդական ոստիկանության արհամարհական վերաբերմունքի պատճառով:
Դավիթ Բարսեղյանը մեկնել էր Շվեդիայի Օրեբրո քաղաք: Երեկոյան ընկերների հետ խանութից դուրս գալուց հետո նրա ինքնազգացողությունը վատացել է, ընկերները նստեցրել են մեքենան, որպեսզի տանեն հիվանդանոց, սակայն ոստիկանները կտրել են ճանապարհը և թույլ չեն տվել նրան հասցնել հիվանդանոց։
Ընկերների այն կոչերին, թե իրենց ընկերը լավ չի զգում, ոստիկանները ոչ մի կերպ չեն արձագանքել, նրանց իջեցրել են մեքենայից ու տարել բաժին:
Ոստիկանական բաժնում նույնպես նրան օգնություն չի տրամադրվել. նրան բանտախուց են տեղափոխել, որտեղ էլ Դավիթը մահացել է: Նրա և ընկերների դեմ՝ շվեդական իրավապահ մարմիների կողմից հարուցված գործ, ըստ փաստաբանի, չկա:
Դավիթ Բարսեղյանը ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս տղա:
tert.am
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44