Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք կասեցրել են Հունաստանի հետ կնքած փախստականների հետընդունման մասին համաձայնագիրը, գրում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը։
Նշենք, որ ըստ երկու երկրների միջև 2001 թվականին կնքված համաձայնագրի՝ Թուրքիայի տարածքով Հունաստան անցած երրորդ երկրների քաղաքացիները պետք է արտահանձնվեն Թուրքիային։
Չավուշօղլուի այս հայտարարությանն ի պատասխան Հունաստանի արտգործնախարարությունից հայտնել են, որ համաձայնագիրը փաստացի չի գործել 2016 թվականից ի վեր, և այս որոշումը որևէ իրավիճակ չի փոխում։
Մինչ 2016թ. հեղաշրջման փորձը, Հունաստանը Թուրքիային էր արտահանձնել ընդհանուր 5000 անօրինական ներգաղթյալի։ Մինչդեռ Թուրքիայում 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Հունաստանը որևէ փախստականի Թուրքիային չի արտահանձնել։
Հիշեցնենք, որ օրերս հունական դատարանն ազատ է արձակել հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած ևս 4 թուրք զինվորականի, որոնց արտահանձնումն է պահանջում Թուրքիան։ Ավելի վաղ դատարանի որոշմամբ ազատ էին արձակվել ևս 4 զինվորական, նրանք դիմումներ են ներրկայացրել Հունաստանի իշխանություններին քաղաքական ապաստան ստանալու ակնկալիքով, դրանցից մեկն արդեն բավարարվել է։
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03