Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին ուրբաթ հայտարարել է, որ Միջին Արևելքում անվտանգությունը կվտանգվի, եթե Իսրայելն ու Սաուդյան Արաբիան շարունակեն ճնշում գործադրել Թեհրանի վրա: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Տասնյակ հազարավոր իրանցիներ մասնակցել են հակաիսրայելական ցույցերի՝ պաղեստինցիների հետ համերաշխության օրվա կապակցությամբ: Նրանք վանկարկել են «Մա՛հ Իսրայելին», «Մա՛հ Ամերիկային» և այրել Իսրայելի ու ԱՄՆ-ի դրոշները:
«Իսրայելը և Սաուդյան Արաբիան տարածաշրջանում քաոսի աղբյուրն են: Սաուդյան Արաբիայի, Իսրայելի և Ամերիկայի չարաբաստիկ եռանկյունին ցանկանում է տարածաշրջանը քաոսի վերածել: Տարածաշրջանի անվտանգությունը կվտանգվի, եթե նրանք շարունակեն ճնշում գործադրել Թեհրանի վրա»,- ասել է Լարիջանին ցուցարարներին:
Իսրայելը և Սաուդյան Արաբիան պաշտպանել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2015 թվականին Իրանի հետ կնքած միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշումը:
Վաշինգտոնը նաև վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները և պահանջել է, որ Իրանը կտրուկ փոփոխություններ իրականացնի, մասնավորապես՝ դադարեցնի ուրանի հարստացման աշխատանքները և հեռանա Սիրիայից։
Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին օրերս հայտարարել էր, որ հրահանգել է պատրաստվել մեծացնել ուրանի հարստացման հզորությունները, եթե միջուկային համաձայնագիրը տապալվի՝ չնայած եվրոպական երկրների կողմից այն պահպանելու ջանքերին:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03