TASS-ի փոխանցմամբ՝ շուրջ 300 հազար մարդ արգելափակվել է Սիրիայի Հալեպ քաղաքի արևելյան մասում՝ կառավարական զորքերի և զինված խմբավորումների զինյալների միջև մարտական գործողությունների պատճառով: Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:
«ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը խիստ մտահոգված է Հալեպի իրավիճակով՝ հատկապես 300 հազար մարդկանց վիճակով, ովքեր արգելափակվել են քաղաքի արևելյան մասում՝ Ալ Կաստելո մայրուղու երկայնքով տեղի ունեցող կատաղի բախումների պատճառով. այդ մայրուղին քաղաքի այդ հատվածից դուրս տանող միակ ճանապարհն է»,- ասել է նա:
Հաքի խոսքով՝ Հալեպում և դրա արվարձաններում ռազմական գործողությունները վերջին օրերին նկատելիորեն ակտիվացել են:
«Հաղորդագրություններ են ստացվում ավիահարվածների, ականանետային գնդակոծությունների և բախումների մասին, որոնց արդյունքում զոհվել և վիրավորվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ: Բացի այդ՝ վնասվել են դպրոցի շենքը, հիվանդանոցը և այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ»,- հայտնել է Հաքը: Նրա խոսքով՝ ռազմական գործողությունները խոչընդոտում են մարդասիրական օգնության մատակարարմանը քաղաք:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը Սիրիայի հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել կիրառել անհրաժեշտ միջոցներ խաղաղ բնակիչների պաշտպանության համար և նպաստել բնակիչներին մարդասիրական օգնության առաքմանը՝ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55