Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է Ռուսաստանի՝ «Մեծ յոթնյակ»-ի (G7) կազմ վերադարձին, քանի որ գտնում է, որ Մոսկվայի հետ վերամիավորումն անիմաստ է այնքան ժամանակ, քանի դեռ ուկրաինական ճգնաժամը չի լուծվել:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, կանցլերի դիրքորոշմանն իրենց աջակցությունն են հայտնել Ֆրանսիան, Կանադան ու Եվրոպական Միության ներկայացուցիչները:
Հայտնի է, որ Մերկելը նման հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Ռուսաստանը պետք է վերադառնա G7-ի կազմ ու կանադական Քվեբեկում ներկա լինի կառուցի գագաթնաժողովին:
«Դա կարող է ձեզ դուր գալ կամ ոչ, բայց մենք պետք է ղեկավարենք աշխարհը: Գոյություն ունի G7, որը նախքան Ռուսաստանին վտարելը G8 էր: Ռուսաստանին պետք է վերադարձնել, քանի որ նա մեզ պետք է բանակցային սեղանի շուրջ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր Թրամփը:
Հայտնի է, որ Կրեմլն արդեն արձագանքել է այս հայտարարությանը՝ նկատելով, որ Մոսկվան հիմա կարևորում է այլ ձևաչափերը:
Նշվում է նաև, որ Թրամփի դիրքորոշմանն իր աջակցությունն է հայտնել Իտալիայի նոր վարչապետ Ջուժեպե Կոնտեն՝ նկատելով, որ դա բխում է բոլորի շահերից:
Հավելենք, որ «Մեծ ութնյակ»-ը, որն իրենից ներկայացնում է տնտեսապես զարգացած պետությունների միություն, հիմնվել է 1998թ.: Սակայն 2014թ. Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում ներառվելու հետևանքով, ՌԴ-ն հեռացվել է միությունից, ինչի հետևանքով G8-ը դարձել է G7: Այժմ դրան անդամակցում են ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան ու Ճապոնիան:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55