Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանն իր ցավակցություններ է հայտնել CNN-ի հայտնի հաղորդավար Էնթոնի Բուրդենի հարազատներին նրա ողբերգական մահվան առիթով:
«Նա խոսում էր Հայաստան Սերժ Թանկյանի հետ այցի մասին, և հիանում էր «Խոստումը» ֆիլմի համար նման հումանիզմով ստեղծված Քրիս Քորնելի («Խոստում» ֆիլմի գլխավոր սաունդթրեքի հեղինակ) աշխատանքով… Շնորհակալ եմ քեզ Հայոց ցեղասպանության մասին քո խիզախ խոսքերի համար: Քո կարիքն իսկապես կզգացվի»,- գրել է Իսրայելյանը Twitter-ում՝ հրապարակելով հայտնի հաղորդավարի հետ համատեղ լուսանկարը:
Բուրդենի հարազատներին ցավակցություն է հայտնելնաև ամերիկյան Sistem of a Down հայտնի ռոք խմբի երաժիշտ Սերժ Թանկյանը:
«Ցնցված եմ Էնթոնի Բուրդենի մահվան մասին լուրով: Մենք կորցրել ենք կյանքի, մշակույթի և ճշմարտության ազնիվ միջնորդի:
Ինձ համար մեծ պատիվ էր նրա հետ ժամանակ անցկացնել Հայաստանում: Մեր սերն ու ցավակցություններն ենք հայտնում նրա ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր զգացել են նրա գեղեցիկ ոգին»,- գրել է Թանկյանը:
Հիշեցնենք, որ վաթսունմեկ տարեկանում կյանքից հեռացել է CNN հեռուստաալիքի հայտնի հաղորդավար և շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը։ CNN-ի հաղորդմամբ՝ «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» հաղորդաշարի հեղինակի մահվան պատճառն ինքնասպանությունն է:
Բուրդենը գտնվում էր Ֆրանսիայում և աշխատում էր իր հաղորդաշարի առաջիկա հաղորդման վրա: Նրա մոտ ընկերը՝ ֆրանսիացի խոհարար Էրիկ Ռիպերտը, Բուրդենին մահացած է հայտնաբերել ուրբաթ առավոտյան՝ նրա հյուրանոցային համարում:
Ամերիկյան CNN հեռուստաալիքի «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» հաղորդաշարի մայիսի 20-ի թողարկումը նվիրված է եղել Հայաստանին: Էնթոնի Բուրդենը հաղորդման շրջանակում այցելել է Հայաստան ու ներկայացրել երկրի խոհանոցը, մշակույթն ու պատմությունը: Նրան հաղորդման ընթացքում ուղեկցել է հանրահայտ System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03