Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի անցումային դրույթները, որոնք հունիսի 1-ից ուժի մեջ են մտել, զարգացման մեծ հնարավորություն են ստեղծում Հայաստանի համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:
Մինչև փաստաթղթի լիարժեք վավերացումը Եվրամիության բոլոր անդամ-պետությունների կողմից համաձայնագրի 80 տոկոսն արդեն ուժի մեջ է մտել: Թևան Պողոսյանն ասաց, որ կան ոլորտներ, որոնք բարեփոխման ճանապարհին են:
«Բարեփոխումները, որոնք նախանշվել են, արդեն կարող են իրագործվել և Եվրամիությունը պատրաստ է այս ոլորտներում աջակցություն, օժանդակություն ցուցաբերել՝ մասնագիտական խորհուրդներով, ֆինանսով: Եթե մենք աշխատենք, մեր շահերից ելնելով սկսել ակտիվ աշխատել, ապա կյանքի կկոչենք այս բարեփոխումների մեծ փաթեթը, հնարավորություն ստեղծենք զարգանալու»,- ասաց Թ. Պողոսյանը:
Նախագահի խորհրդականի խոսքով՝ ամեն ինչ Հայաստանի ձեռքերում է, եթե աշխատենք, ապա կլինեն հաջողություններ, եթե ոչ, ապա չեն լինի: «Հնարավորությունների դուռ է բացվել: Ամեն ինչ մեզնից է կախված, թե ինչ ծավալով կօգտվենք այդ հնարավորությունից»,- ասաց Պողոսյանը:
Վերջինս նշեց, որ արդիականացման օրակարգն, անկասկած, պետք է տանել առաջ: Իսկ փաստաթղթի մնացած 20 տոկոսը, որը ուժի մեջ կմտնի ամբողջական վավերացումից հետո, քաղաքական, տնտեսական ոլորտներին է վերաբերում. դրանք այն ծրագրերն են, որոնք չեն կարող մեկնարկել առանց եվրոպական կողմի համաձայնության:
Միաժամանակ, Թևան Պողոսյանը նշեց, որ եթե Հայաստանը ցանկություն ունի այդ ոլորտներում էլ առաջընթաց գրանցել՝ չսպասելով վավերացման, կարող է, որևէ մեկը դրան չի խանգարում: «Այս գործընթացի առաջնորդողը մենք ենք, ոնց ցանկանանք՝ այնպես կանենք, իսկ Եվրամիությունը միայն աջակցում է մեր ցանկություններին»,- նշեց նա:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01