Շիրակի նորանշանակ մարզպետը կատարել է առաջին նշանակումները հայեցողական պաշտոններում: Մարզպետի խորհրդական է նշանակվել Վանիկ Սերոբյանն, ով մինչ այս արդեն մոտ 9 տարի աշխատել է մարզպետարանում՝ զբաղեցնելով տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերով բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը։ Օգնականի հայեցողական պաշտոնը ստանձնել է Էմմա Պալյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Վերջինս ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի լրագրության բաժինը ու աշխատում է Araratnews.am կայքում։ Աշխատանքից ազատվել են օգնականներ, ՀՅԴ անդամ Թաթուլ Մանուկյանը և Արմեն Պետրոսյանը: Աշխատանքից ազատվել են նաև խորհրդականներ Հասմիկ Կիրակոսյանը և Սևակ Հայրումյանը:
«Այս պաշտոնները հայեցողական են և իրենք իրավունք չունեն չզիջելու և մարզպետի փոխվելու հետ ես միանգամից կարող եմ նշանակում կատարել: Քննարկում չեմ ունեցել օգնականի հետ՝ միանգամից ազատել եմ աշխատանքից և Էմմա Պալյանն է նշանակվել: Դեռ 1 թափու տեղ կա օգնականի և իսկ խորհրդականը՝ Վանիկ Սերոբյանը նշանակվել է խորհրդական թափուր տեղի մասով: Վանիկ Սերոբյանին գիտեի մինչ այստեղ գալը, ինքն էլ 9 տարի աշխատել է մարզպետարանում, այնպես որ որպես խորհրդական լավ գիտի ինչ է այստեղ կատարվել: Հաջորդ շաբաթվա ընթացքում կլինեն նոր նշանակումներ՝ շատերը կազատվեն աշխատանքից ՝ իրենց դիմումների համաձայն»,-նշեց մարզպետը: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց՝ նոր փոփոխություններ ևս կլինեն:
Քաղաքացիների ընդունելությունից մարզպետը պարզել է՝ շատ են խնդիրներն ու բողոքները: Ոչ մի բողոք ըստ մարզպետի անպատասխան չի մնա: «Շատ տարբեր խնդիրներով են դիմում՝ բնակարանային խնդրից սկսած մինչև բողոքներ դպրոցներից: Բողոքներ կան կրթական և առողջապահական ոլորտներից: Դիմում են նաև դրամական աջակցության խնդրանքով: Բողոքները շատ-շատ են ու տարբեր տեղերից»,-նշեց մարզպետը: Մինչ այս արձանագրված բոլոր չարաշահումներն ըստ մարզպետի կպատժվեն: «Առաջ չընկնելով հիմա չեմ հրապարակում, բայց ասեմ, որ բացահայտումներ կան առողջապահական և կրթական ոլորտներում: Ուժային կառույցների հետ այս հարցերով աշխատում եմ, բոլոր այն չարաշահումները, որոնք այս ընթացքում բացահայտվելու են ընթացք կստանան»,-նշեց Կարեն Սարուխանյանը:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01