ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի նախագահությամբ հունիսի 11-ին տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում նախարարի տեղակալը խորհրդի անդամներին ներկայացրել է արդարադատության նախարարի կողմից հաստատված խորհրդի նոր աշխատակարգը, ըստ որի՝ խորհուրդն իշխանական գործառույթներով չօժտված խորհրդակցական մարմին է, որը ձևավորվելու է պետական, միջազգային, հասարակական և գործարար ոլորտի առավելագույնը 30 ներկայացուցիչներից: Խորհրդի նիստերն անցկացվելու են առնվազն 3 ամիսը մեկ անգամ անդամների մեկ երրորդի պարտադիր ներկայությամբ, խորհրդի օրակարգը ձևավորվելու է անդամների ներկայացրած առաջարկների հիման վրա, որոնք ընդունվելու են բաց քվեարկությամբ և հատուկ կարծիք ներկայացնելու հնարավորությամբ, իսկ փաստաթղթաշրջանառությունն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով:
Սուրեն Քրմոյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է նաև, որ առաջիկայում Խորհուրդն ակտիվորեն սկսելու է համագործակցել Վիճակագրական կոմիտեի հետ, որպեսզի Խորհրդի կողմից առաջարկվող երեխաների լավագույն շահին միտված բարեփոխումներն այսուհետ ունենան նաև կայուն վերլուծական հիմք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Փոխնախարար Քրմոյանը տեղեկացրել է նաև, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինի Անչափահասների արդարադատության խորհրդի էլեկտրոնային կայքը՝ այդպիսով նպատակ ունենալով համակարգել, ամբողջացնել և մեկ տեղում զետեղել երեխայի լավագույն շահին միտված բոլոր աշխատանքները:
Այնուհետև, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը մասնակիցներին ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության 2019 թվականի տարեկան ծրագրի անչափահասների արդարադատության մատչելիությանն առնչվող միջոցառումների կազմման գործնական աշխատանքները: Հաջորդիվ, ներկայացվել է նաև Քրեական օրենսգրքի փոփոխությունները՝ երեխաների իրավունքների պաշտպանության գործում ՄԱԿ-ի չափորոշիչներին համապատասխանության համատեքստում, որին էլ հաջորդել է մասնակիցների միջև հարցուպատասխանը և առաջարկների ներկայացումը:
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44