Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մանուկ հասակում երազում էր դիվանագետ դառնալ, և դիվանագետ դառնալու որոշումը կայացրել է հայկական ԱՍԱԼԱ-ի գործողություններից ազդված լինելով, գրում է թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականը։
«Դպրոցական տարիներին ցանկանում էի դիվանագետ դառնալ։ Այդ տարիներին ԱՍԱԼԱ-ն սպանում էր մեր դիվանագետներին։ Ի հեճուկս նրանց ու նրանց դեմ պայքարելու համար ցանկանում էի դիվանագետ դառնալ», - ասել է Չավուշօղլուն։
Պարբերականը մանրամասնում է, որ նման հայտարարություն Թուրքիայի ԱԳ նախարարն արել է Անթալիայում նեղ մասնագիտական ավագ դպրոցներից մեկի բացման արարողության ժամանակ՝ կարևորելով նման կրթական հաստատությունների դերը Թուրքիայում։
«Դպրոցական տարիքում ես որոշել էի դիվանագետ դառնալ, սակայն այդ ուղղությամբ հատուկ մասնագիտացված դպրոց չկար», - ասել է թուրք նախարարը՝ շեշտելով, որ այժմ երեխաները կարող են ազատ ընտրել իրենց մասնագիտական ուղղությունն ու համապատասխան մասնագիտական գիտելիքներ ստանալ արդեն ավագ դպրոցում։
ԱՍԱԼԱ-ն՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, հայկական ռազմաքաղաքական գաղտնի կազմակերպություն է, որն ակտիվ գործունեություն է ծավալել 1975-1997 թվականներին։
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55