Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 10-ին Հայաստանի 18 համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։ Նախնական տվյալներով` Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի ղեկավար է ընտրվել Ավետիս Մուրադյանը, ով հավաքել է 197 ձայն: Նրա մրցակից Զորայր Կարապետյանը ստացել է 195 ձայն: 10 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավար է ընտրվել Արսեն Բազիկյանը, ով ստացել է 508 ձայն: Վարդգես Դվոյանը հավաքել է 249, Վահագն Խաչատրյանը` 66, Վահե Նիկողոսյանը` 44, Վարդան Պետրոսյանը` 181 ձայն:
Լոռու մարզի Անտառաշեն համայնքում ընտրվել է գրանցված միակ թեկնածուն՝ Ռաֆիկ Խառատյանը՝ ստանալով 61 ձայն: Գեղասար համայնքում նույնպես համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է առաջադրված միակ թեկնածուն Վարազդատ Գրիգորյանը. նա ստացել է 206 ձայն:
Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքի ղեկավար է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն` Հովիկ Զաքարյանը, ով հավաքել է 95 ձայն: Նույն մարզի Դավթաշեն համայնքի ղեկավար է ընտրվել Գևորգ Հովհաննիսյանը` ստանալով 214 քվե, իսկ նրա մրցակից Գրիգոր Վարդանյանը հավաքել է 176 ձայն: Դպրեվանքի գյուղապետ է ընտրվել Արամայիս Կասաբովը` հավաքելով 23 ձայն. նրա մրցակից Հովիկ Կոդաբաշյանը հավաքել է 10 ձայն: Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի ղեկավար է ընտրվել Վարդգես Ներսիսյանը` ստանալով 158 ձայն: Նրա մրցակից Թաթուլ Գրիգորյանը հավաքել է 111 ձայն:
Արարատի մարզի Այգեզարդ համայնքի ղեկավար է ընտրվել Ազատ Ավետիսյանը: Այստեղ թեկնածուները 4-ն են եղել. Ազատ Ավետիսյանը ստացել է 584 ձայն։
Գեղարքունիքի մարզի Վանեվան համայնքի ղեկավար է ընտրվել Նորայր Հարությունյանը` հավաքելով 110 ձայն: Գեղարքունիքի մարզի Տորֆավան համայնքի ղեկավար է ընտրվել միակ թեկնածուն՝ Ահարոն Խաչատրյանը. նա ստացել է 122 ձայն:
Արմավիրի մարզի Մարգարա համայնքում գյուղապետ է ընտրվել Էդգար Ենոքյանը` ստանալով 433 ձայն:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01