Դերասան Ռոբերտ Դե Նիրոն ոչ նորմատիվային բառապաշար է օգտագործել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին՝ ելույթ ունենալով Նյու Յորքում «Թոնի» մրցանակաբաշխության արարողության ժամանակ: Դե Նիրոն հայտնվել է «Ռադիո-սիթի-մյուզիք-հոլի» բեմին, որպեսզի հայտարարի ռոքեր և ֆոլք-երաժիշտ Բրյուս Սպրինգսթինին անվանակարգերից մեկում՝ որպես հաղթող:
«Ես պատրաստվում եմ մի բան ասել: Թրամփի ***»,- հայտարարել է Դե Նիրոն բեմի վրայից:
Ինչպես նշում է Reuters գործակալությունը՝ դահլիճում գտնվող դերասանները, ռեժիսորներն ու պրոդյուսերները ծափահարել են Դե Նիրոյին: Դե Նիրոն էլ անցել է Սփրինգսթինի մասին նախօրոք պատրաստած իր ելույթին: Նշվում է, որ մրցանակների հանձնման արարողությունը հեռարձակել է CBS հեռուստաալիքը: Հեռուստադիտողները Դե Նիրոյի շուրթերից չեն լսել հայհոյանքը, քանի որ այն խլեցրել են: