Հունիսի 8-ից մեկնարկել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննությունները: Քննություններ են անցկացվել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներից:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկայացրեց հանձնած քննությունների պատկերը։
Համաձայն տվյալների՝ այս տարի «Կենսաբանություն» առարկայի դիմորդների թիվը եղել է 578, որից 84-ը կտրվել է։ «Կենսաբանություն» առարկայի քննությունների արդյունքների միջին ցուցանիշը կազմել է 14,53 տոկոս, որը, ըստ Փաշայանի, նորմալ արդյունք է։ Նախորդ տարի՝ 2017-ին, այս նույն առարկայի դիմորդների թիվը կրկնակի բարձր է եղել՝ 1123, որից 170-ն է կտրվել, իսկ 65-ը ստացել է ամենաբարձր՝ 20 բալ։
«Աշխարհագրություն» առարկայից քննություն հանձնողների թիվն այս տարի եղել է 130՝ նախորդ տարվա 265-ի դիմաց։ Այս տարի առարկայից կտրվել է 11 հոգի, 2017-ին՝ 49 դիմորդ։ Այս և նախորդ տարի «Աշխարհագրություն»-ից 20 բալ է ստացել 4 դիմորդ։ Առարկայի քննությունների արդյունքների միջին ցուցանիշն այս տարի կազմել է 13,49, իսկ նախորդ տարի՝ 12,32։
«Համաշխարհային պատմություն» առարկայից այս տարի քննություն է հանձնել 38 դիմորդ, ինչը, ԳԹԿ տնօրենի ժ/պ-ի խոսքով, ցածր է նախորդ տարվա 77-ի համեմատ։ Առարկայից այս տարի կտրվել է 3 դիմորդ, իսկ նախորդ տարի՝ 6։ «Համաշխարհային պատմություն»-ից այս տարի ընդամենը 1 դիմորդ է ստացել առավելագույն 20 բալ, իսկ նախորդ տարի՝ 2 դիմորդ։ Առարկայի քննությունների արդյունքների միջին ցուցանիշը, ըստ ԳԹԿ-ի կողմից կատարված էքսպրես վերլուծության, կազմել է 12,53 տոկոս, նախորդ տարի՝ 14,79։
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանը կարծում է, որ այս տարի դիմորդները գիտելիքների առումով ավելի լավն են, ավելի հասուն են և պատրաստված։ «Չգիտեմ, միգուցե շարժումն էլ ինչ-որ չափով օգնել է, երեխաներն ավելի են հասունացել։ Այս տարի ավելի լավն են երեխաները, ավելի հանգիստ են հանձնել քննությունները։ Արդյունքներն այս պահին գնահատում եմ նորմալ»,- շեշտեց Փաշայանը։
Վերջինս հավելեց, որ վաղը իրենց մոտ ամենամեծ քննությունն է լինելու՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Հունիսի 15-ին տեղի կունենան «Ֆիզիկա», հունիսի 19-ին՝ «Օտար լեզուներ», հունիսի 22-ին՝ «Մաթեմատիկա», հունիսի 25-ին՝ «Հայոց պատմություն», «Քիմիա», հունիսի 27-ին՝ «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01