Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Գարպետյանի հետ:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը կարևորել է ԱՄՆ-ում, և հատկապես հայաշատ Գլենդելում քաղաքի կառավարման մարմիններում մեր հայրենակիցների ակտիվ գործունեությունը, ինչը վստահաբար նպաստում է երկկողմ կապերի էլ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը:
«Երևանն ու Գլենդելն համատեղ ծրագրերի իրականացման հարցում մեծ ներուժ ունեն: Համոզված եմ, որ Դուք ևս, շահագրգռված լինելով երկու քաղաքների կապերի ընդլայնմամբ, Ձեր անմիջական մասնակցությունը կունենաք համատեղ ծրագրերի իրագործման հարցում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ հյուրընակալության և համագործակցության պատրաստակամության համար՝ Վարդան Գարպետյանը նշել է, որ, տարվա ընթացքում հաճախակի լինելով Երևանում, ամեն այցի ընթացքում նկատում ու արձանագրում է այն դրական փոփոխությունները, որոնք կատարվում են մայրաքաղաքում՝ հատկապես ընդգծելով ձևավորված անվտանգ քաղաքի մթնոլորտը, ինչը, վերջինի դիտարկմամբ, քաղաքային իշխանության հետևողական աշխատանքի արդյունք է:
Քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում կարևորելով Երևանի և հայաշատ Գլենդելի ակտիվ փոխգործակցությունը՝ Վարդան Գարպետյանն իր հերթին հավելել է, որ արդեն հաջորդ տարի, ստանձնելով Գլենդելի քաղաքապետի պաշտոնը, անելու է հնարավոր կապերն էլ ավելի խորացնելու և համագործակցությունն ընդլայնելու համար:
09:27
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44