Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ իր երկիրը կընդունի Միջերկրական ծովի միջազգային ջրերում մի քանի օր շարունակ դեգերող ու 629 ներգաղթյալի տեղափոխող Aquarius նավը, որին ավելի վաղ հրաժարվել էին հանգրվան տրամադրել Իտալիան ու Մալթան:
Ինչպես նշում է BBC-ն, Սանչեսն ընդգծել է, որ նման որոշում է կայացրել «մարդասիրական աղետից խուսափելու համար»:
Իսպանիայի նոր վարչապետը հավելել է, որ նավը կհանգրվանի Վալենսիա քաղաքի նավահանգստում:
Հայտնի է, որ նավում գտնվող լիբիացի ներգաղթյալները նախորդ շաբաթ փչովի նավակներով փորձել են փախչել երկրից, սակայն ճանապարհին հայտնվել են խեղդվելու վտանգի առաջ: Նրանց օգնության է հասել Aquarius նավը, որն ավելի ուշ չի կարողացել հանգրվանել ո՛չ Իտալիայի, ո՛չ Մալթայի ափերի մոտ:
«Մարդասիրական աղետից խուսափելն ու այս մարդկանց ապահով հանգրվան տրամադրելը մեր պարտավորությունն է»,-հայտարարել է Սանչեսը:
Հիեցնենք, որ Իտալիայի ներքին գործերի նորանշանակ նախարար Մատեո Սալվինին հայտարարել էր, որ այնքան ժամանակ թույլ չի տա փախստականներին տեղափոխող նավերին հանգրվանել Իտալիայի ափերի մոտ, քանի դեռ Մալթան չի ընդունել Aquarius-ին:
«Ծովում կյանքեր փրկելը պարտականություն է, սակայն Իտալիան փախստականների մի մեծ ճամբարի վերածելը՝ ոչ: Իտալիան արդեն հոգնել է գլուխը կախելուց ու ենթարկվելուց: Այժմ մերժելու ժամանակն է»,-ասել էր Սալվինին:
Մինչդեռ Մալթայի կառավարությունը հակադարձել էր, որ փախստականներին փրկելու գործողությունը ղեկավարվել է Հռոմից, ուստի՝ իրենք պարտավոր չեն ընդունել նրանց:
Հավելենք, որ Իտալիայի նոր կառավարությունը մտադիր է ներգաղթյալների նկատմամբ խիստ քաղաքականություն վարել:
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
13:17
12:36
12:14
11:54
11:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03