ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը այսօր՝ հունիսի 12-ին, այցելեց Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն` հետևելու «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին:
Շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանն ասաց, որ քննական պրոցեսը նորմալ է ընթանում: Գնահատման և թեստավորման կենտրոնից նախարարին հայտնել են, որ դեռևս որևէ բողոք չի ներկայացվել:
«Այս պահին խնդիրներ չեմ տեսնում: ԳԹԿ-ն մինչև քննությունները համապատասխան միջոցներ ձեռնարկել, հուսով եմ, որ առանց որևէ խնդրի քննությունները կավարտվեն: Միայն երկու բողոք սոցիալական ցանցերում եմ տեսել՝ հսկողության ուժեղացնելու հետ կապված, բայց պահանջել եմ կոնկրետ փաստեր ներկայացնել: Հսկողության ուժեղացման հետ կապված քայլեր արդեն ձեռնարկվել են, համապատասխան հանձնարարականներ եղել են, նաև իրավապահ մարմիններն ու համապատասխան ծառայություններն էլ ուժեղացված վերահսկում են իրավիճակը»,- ասաց Ա. Հարությունյանը:
Նշենք, որ ՀՀ բոլոր բուհերի առաջին փուլի դիմորդների թիվն այս տարի 2 անգամ նվազել է. նախորդ տարվա 9737-ի փոխարեն, այս տարի 4626 դիմորդ է հայտ ներկայացրել: Ըստ ԳԹԿ-ի՝ պատճառը աշակերտների թվի քիչ լինելն և այն, որ այս տարվա աշակերտներն առաջինն են, որ ավարտում են 12 տարի սովորելով:
Անդրադառնալով դիմորդների քիչ լինելու խնդրին` նախարարը նշեց, որ բուհերին հատկացված տեղերի վերանայման խնդիր չկա, պարզապես բազմաթիվ թափուր տեղեր կան:
Նա համաձայն է դիտարկման հետ, որ կրթության որակի նվազում կլինի, քանի որ յուրաքանչյուր բավարար ստացողը, փաստորեն, կկարողանա համալսարան ընդունվել:
«Դա խնդիր է: Այս տարի բուհերի համար ճգնաժամային է և պետք է փորձենք այս իրավիճակից դուրս գալ: Թեպետ, այս ընդունելությունը 6 տարի շարունակ դեռ հետապնդելու է բուհերին, որովհետև պակաս ընդունված կուրսերը պետք է ավարտեն, իսկ դա ազդելու է դրույքների վրա, ծանրաբեռնվածությունների վրա: Այս խնդիրներն ունենալու են բուհերը»,- նկատեց նա:
Հարցին՝ հնարավոր է, որ դիմորդների թվի քիչ լինելը պրոֆեսորադասախոսական կազմի կրճատման բերի, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Հույս ունեմ, որ դրան չի հասնի գործը»:
Նախարարը նաև նշեց, որ գոհ չէ շտեմարաններից, որոնցով այսօր երեխաները պատրաստվում են քննություններին: Նրա խոսքով՝ այս տարի ժամանակի սղության պատճառով հնարավոր չեղավ փոփոխություններ անել, բայց հաջորդ տարի նախարարությունը նախատեսում է այս ուղղությամբ աշխատանքներ տանել:
«Գոհ չեմ շտեմարաններից, որովհետև շտեմարաններն ու այն գիտելիք ստուգելու ձևը, որն այսօր գոյություն ունի, թույլ չի տալիս բացահայտել աշակերտների իրական հնարավորությունները, թույլ չի տալիս նրանց մոտ զարգացնել քննադատական-վերլուծական միտքը: Կարող է, գիտելիքի ստուգման այս ձևը զգալի նվազեցնում է կոռուպցիան, բայց միևնույն ժամանակ թույլ չի տալիս վերհանել աշակերտների իրական հնարավորությունները»,- նկատեց նա:
Արայիկ Հարությունյանը նաև դժգոհություններ ունի դասագրքերի, դասավանդման մեթոդների, ծրագրերի հետ կապված. «Մենք պետք է այնպիսի ավարտող աշակերտ ունենանք, որի մոտ այլ որակներ զարգանան, քան անգիրը: Պետք է նա կարողանա գաղափարներ արտահայտել, վերլուծել, քննադատել»:
Դիտարկմանը, որ ոչ մի նախարարի չի հաջողվել վերացնել կրկնուսույցների ինստիտուտը, Արայիկ Հարությունյանը նշեց. «Այս դեպքում կհաջողվի»:
«Ավագ դպրոցների բովանդակությունը պետք է փոխվի: Կրկնուսույցներ գալիս են նրանից, որ ավագ դպրոցը իրականում իր դերակատարությունը չունեցավ այս առումով: Եվ մենք պետք է այնպես անենք, որ այլևս աշակերտները դրա կարիքը չունենան»,- ասաց նա:
ԿԳ նախարարը նաև հայտնեց, որ առաջիկա օրերին կհրապարակվեն «Այբ» հիմնադրամի «Արարատյան բակալավրիատ» ծրագրում ուսումնասիրությունների արդյունքները:

16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01