Հունիսի 11-ին ոստիկանության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավար Վահան Ուռուսյանը հակառակ ծառայության շահերին օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ թույլ է տվել չարաշահումներ։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Նույն օրը, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ի հայտ են եկել Ուռուսյանի գործունեության հակաօրինական որոշ դրսևորումներ։
Պարզվել է, որ «1988-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներ համար բնակարանաշինության պետական ծրագրում» Ջրաշեն համայնքի մի ընտանիքի ներգրավելու համար 2011 թվականին Ուռուսյանը պահանջել և ստացել է կաշառք։
Պարզվել է նաև, որ Ջրաշեն համայնքի ավագանու կայացրած որոշումներում, որոնք Ուռուսյանը հաստատել է, կեղծվել է ավագանու բացակա անդամի ստորագրություն։
Ուռուսյանը 2015-2018 թվականներին շուրջ 60,000 դրամ աշխատավարձով համայնքի գերեզմանատան սեզոնային պահակ է նշանակել եղբոր կնոջը, որը փաստացի աշխատանքի չի հաճախել։ Արդյունքում՝ համայնքի բյուջեից վատնվել է մեկ միլիոնից ավելի դրամ։
Վահան Ուռուսյանը 2017թ-ի մարտի 27-ին Դուբայից Հայաստան է ներմուծել 5,000,000 դրամ արժեքով «Լեքսուս GX470» ավտոմեքենա, որը նվիրատվության պայմանագրով անհատույց նվիրել է մի քաղաքացու։ Երկու ամիս անց Ուռուսյանն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, համայնքի կարիքների համար օգտագործելու նպատակով գնել է նույն ավտոմեքենան, արդեն՝ 9,350,000 դրամով։ Արդյունքում՝ համայնքի բյուջեից վատնվել է առանձնապես խոշոր չափի՝ 4,350,000 դրամ։
Քննությունը շարունակվում է։
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01