Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ՍԴ դատավորի թեկնածու, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում ՄԻՊ-ի՝ 2013 թ-ի զեկույցին, որտեղ դատական իշխանության նկատմամբ հաղորդում կար, որ վերաբերում էր թե՛ կոռուպցիոն երևույթների հետ կապված դրսևորումներին, թե՛ քաղաքացիների անվստահությանը:
«Դուք այս համակարգի մի մասնիկն եք կազմում, կուզենայի՝ պարզաբանեք»,-ասաց պատգամավորը:
ՍԴ անդամի թեկնածուն նշեց, որ կարևոր հանգամանք է պարզել, թե այդ կարծիքները ինչ հետազոտությունների հիման վրա են արված: «Դրանց վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ զեկույցը հիմնված է փաստաբանական համայնքի և դատարանում գործ ունեցած քաղաքացիների կածիքների հիման վրա:
Բնականաբար, դատարանում քննվող վեճերը առաջացնում են առնվազն երկու հակառակ շահեր, բևեռներ, որոնցից մեկը միշտ դժգոհ է, մյուսը, հնարավոր է, գոհ մնա: Իսկ հասարակությունը հիմնվում է, ցավոք, հենց դժգոհ զանգվածի հիման վրա»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է փաստաբանական համայնքի կարծիքին, ապա Ելիզավետա Դանիելյանը հավելեց, որ նման կարծիք է հիմնավորվում, քանի որ նրանք ունեն գործերի ելքով շահագրգռվածություն, և, բնական է, որ կարող են տարածել նման կարծիք:
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
13:17
12:36
12:14
11:54
11:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03