Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիս է անցկացրել Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ պատմական հանդիպումից հետո, հայտնում է CBS News-ը:
Թրամփն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան «հսկայական ներուժ» ունեցող երկիր է։
«Թշնամիներն իրոք կարող են ընկերներ դառնալ»,- ասել է նա՝ հավելելով, որ հնարավորինս շուտ բանակցություններ տեղի կունենան երկրների միջև:
ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովը հյուրընկալողներին և ողջունել է Կիմ Չեն Ընին՝ «անկեղծ» հանդիպման և իր ժողովրդի խաղաղության ուղղությամբ «առաջին խիզախ քայլն» անելու համար:
Թրամփը Կիմ Չեն Ընի հետ ստորագրած փաստաթուղթն անվանել է «շատ համապարփակ» և հայտնել է, որ այն կյանքի է կոչվելու: ԱՄՆ առաջնորդը նաև նշել է, որ փաստաթղթի ստորագրումից հետո, Կիմ Չեն Ընն իրեն ասել է, որ Հյուսիսային Կորեան կոչնչացնի հրթիռների փորձարկման վայրը՝ որպես լրացուցիչ վստահության կառուցման քայլ:
ԱՄՆ նախագահը հայտնել է, որ հրավիրել է Կիմ Չեն Ընին Սպիտակ տուն այցելել «համապատասխան ժամանակ» և Փհենյան այցելելու պատրաստակամություն է հայտնել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սինգապուրում կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը։ Միացյալ Նահանգների ղեկավարն ասել է. «Հանդիպումն անցավ շատ ավելի լավ, քան որևէ մեկը կարող էր ակնկալել»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինգապուրում գագաթնաժողովի արդյունքներով փաստաթուղթ են ստորագրել: Արարողությունը կայացել է Սենտոսա կղզում գտնվող «Կապելա» հյուրանոցում: Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ն և ԿԺԴՀ-ն պատրաստ են նոր հարաբերությունների և խաղաղության:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55