Ի՞նչ նկատի ունենք, երբ ասացիք՝ կրքերը հանդարտվել են, և մարդկանց արդեն կալանքից ազատում են, խափանման միջոցը փոխվում է. ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանը ՍԴ դատավորի թեկնածու ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանից հետաքրքրվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ի՞նչ կրքեր են հանդարտվել, որ դատարաններն այլևս սկսել են ենթադրաբար ավելի լավ աշխատել, քան ժամանակին աշխատում էին, և ժամանակին ի՞նչ կրքեր կային, երբ դատարանները մասսայաբար կալանքը որպես խափանման միջոց էին հայտարարում»,-հարցրեց նա:
Բացի այդ, Մարուքյանը նաև հետաքրքրվեց, թե ինչով է աչքի ընկել, որ հենց նրան են որպես ՍԴ անդամի թեկնածու ընտրել:
«Կրքերի հանդարտման առումով ես երևի խոսքը հստակ չէի ձևակերպել: Նկատի ունեի, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ դատարանները հնարավորություն ստացան հնչեղ գործերով նիստերն իրականացնել:
Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ դժգոհություններ հայտնելով՝ փաստաբանական համայնքի որոշ ներկայացուցիչներ բոյկոտում էին դատական որոշ նիստերը, չէին ներկայանում, դատարանների նկատմամբ անհարգալից վերաբերմունք էին արտահայտում և գործերի սկսման հնարավորություն չէր լինում: Այս առումով եմ ասում, որ կրքերը հանդարտվեցին, և նիստերը մտան բնականոն փուլ, և հնարավորություն ստեղծվեց խափանման միջոցները փոխել, ինչը ուրախալի է բոլորիս համար»,-ասաց նա:
Ինչ վերաբերում էր իր անձին, ապա Ելիզավետա Դանիելյանը նշեց, որ չի կարող որոշակի առանձնահատկության մասին խոսք ասել:
«Թեկնածությունը ներկայացվել է Դատավորների ընդհանուր ժողովի արդյունքում, դատավորական համայնքն իր վստահության քվեն փոխանցել է ինձ»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանն արձագանքեց, թե իրենք հասկացել էին, թե հետհեղափոխական վիճակից ելնելով է, որ կրքերը հանդարտվել են, և դատարանները սկսել են լավ աշխատել:
«Բայց Դուք մյուս կողմից էլ ասացիք, որ դատավորները չէին կարող աշխատել: Պետք է նկատի ունենալ, որ դատավորներն էլ անտեղի նկատողություն են արել, դահլիճից հեռացրել, հազար ու մի խնդիրներ առաջացրել: Ես ուղղակի ուզում եմ հասկանալ՝մենք որ ասում ենք՝ բան է փոխվել, այդ բան փոխվելը դատարանների վրա ինչպե՞ս է ազդում»,-ասաց նա:
ՍԴ դատարանի թեկնածուն պատասխանեց, որ բոլոր միջնորդությունները, որոնք արվում են դատավարության մասնակիցների կողմից, պետք է հնարավորություն ունենան քննության առարկա դառնալ:
«Թե ինչպիսին կլինեն լուծումները, ցույց է տալիս կոնկրետ գործերով դատարանի իրականացնող քննությունը: Ես չեմ կարող կանխատեսել՝ ինչ լուծումներ կլինեն, այսօր իրականացվող դատավարությունները ցույց են տալիս, որ դատարանները բավական համարձակ, ինչը շատ ողջունելի է, փոխում են խափանման միջոցները գործերով: Սա քննարկման առարկա չի կարող դառնալ, դեռ ընթացքում քննվող գործեր են, դատական նիստերը դեռևս պետք է շարունակվեն և յուրաքանչյուր կարծիք, խոսք, եթե այս ամբիոնից ասեմ, կստացվի դատավորի նկատմամբ ճնշում գործադրելու միջոց է»,-ասաց նա:
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44