Հանրահայտ թավջութակահար, Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի դափնեկիր Նարեկ Հախնազարյանն ամռան ամիսներին համերգներով հանդես է գալու աշխարհի տարբեր երկրներում:
Երաժշտի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հունիսի 13-ին, 14-ին և 17-ին ելույթ է ունենալու Ավստրիայում՝ Գրացում, Վիենայում, Կրեմսմունստերում: Նա ելույթ կունենա դաշնակահարուհի Ելիզավետա Լեոնսկայայի հետ:
Այս ամիս նա ելույթ է ունենալու նաև Ռուսաստանում` Սանկտ Պետերբուրգում՝ երկու համերգ, Սուզդալում:
Հուլիսին Նարեկ Հախնազարյանը համերգներով հանդես է գալու ԱՄՆ-ում՝ Մեյնում, Բելլինգհեմում, Դուրանգոյում, Բրեվարդում, Ասպենում, նաև՝ Կանադայում:
Բրեվարդում նա ելույթ է ունենալու ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ: Նրանք միասին կատարելու են Բրամսի կրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակի համար:
Օգոստոսին թավջութակահարը մեկ համերգ է ունենալու Կոլորադոյում: Օգոստոսի 14-21-ը Նարեկ Հախնազարյանը ելույթ է ունենալու Գերմանիայում:
Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թվականին Երևանում։ Երաժշտական կրթությունը ստացել է պրոֆեսոր Զարեհ Սարգսյանի թավջութակի դասարանում։ Նա 2000 թվականին հրավիրվել է Մոսկվա` պրոֆեսոր Ալեքսեյ Սելեզնյովի դասարանում ուսումը շարունակելու համար: Այսօր ԱՄՆ-ի Փասադենա քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է։ Շրջագայություններով հանդես է եկել աշխարհի տարբեր պետություններում, այդ թվում՝ ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլուր։ Ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի, Չիկագոյի, Տոկիոյի և Լոնդոնի սիմֆոնիկ, «Նոր Ռուսաստան», ռուսական ազգային, Ռոտերդամի ֆիլհարմոնիկ, Վերդիի անվան և այլ աշխարհահռչակ նվագախմբերի հետ, Վ.Սպիվակովի, Ջ.Մեսթերի, Հ.Վոլֆի, Վ.Գյորգիևի, Մ.Յուրովսկու և այլ հանրաճանաչ դիրիժորների ղեկավարությամբ: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի, պատվոգրերի, մրցանակների, այդ թվում՝ 2008թ. Նյու Յորքի «Young Concert Artists» մրցույթում արժանացել է 9 Հատուկ մրցանակի, 2006թ. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում` 1-ին մրցանակ և ոսկե մեդալ, 2007թ. Չայկովսկու անվան մրցույթում` դափնեկրի կոչմանը: 2007թ. արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է «ֆենոմենալ թավջութակահար»: 2011թ. դարձել է Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր: 2013թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» պետական մեդալի:
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55