Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ եթե 4 տարվա ընթացքում չկարողանա լուծել քրդական հարցը՝ կթողնի քաղաքականությունը, գրում է թուրքական diken.com.tr կայքը։
Քըլըչդարօղլուն մեղադրել է գործող իշխանություններին 16 տարվա ընթացքում հարցը լուծել չկարողանալու համար՝ շեշտելով, որ վերջիններս նույնիսկ բանակցությունների սեղանի շուրջ են նստել «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման ներկայացուցիչների հետ, մինչդեռ այսօր ընդդիմությանն են մեղադրում ահաբեկչության հետ կապերի համար։
«Թող ապացուցեն մեր՝ որևէ ահաբեկչական կառույցի հետ կապ ունենալը։ Եթե ապացուցեն՝ կթողնեմ քաղաքականությունը։ Բայց դուք նրանց հետ նստել եք բանակցությունների սեղանի շուրջ։ 16 տարվա մեջ հարցը չկարողացաք ավարտին հասցնել։ Եթե ես 4 տարվա մեջ չկարողանամ լուծել հարցը՝ կլքեմ քաղաքականությունը»,- ասել է քեմալականների առաջնորդը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդաբնակ Դիարբեքիրում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայում քրդական հարց այլևս գոյություն չունի։
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն:
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
13:17
12:36
12:14
11:54
11:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03