ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ իրենք պատրաստ են կյանքի կոչել սիրիական Մանբիջի վերաբերյալ Թուրքիայի հետ մշակած ռազմական ծրագիրը, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Մեթիսը նշել է, որ իրենք պատրաստ են անցնել ծրագրի իրագործմանը, և դա պետք է սկսվի Մանբիջում թուրքական և ամերիկյան ուժերի դիրքերի ու գործողությունների մասին միմյանց տեղյակ պահելուց։
ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ հարցի շուրջ աշխատող թուրք-ամերիկյան աշխատանքային խումբը ծրագրի մանրակրկիտ քննարկման համար քննարկում կունենա Գերմանիայում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել են սիրիական Մանբիջում իրավիճակի կարգավորման «ճանապարհային քարտեզը»։
Հայտնի է, որ Սիրիայի հյուսիսային այդ շրջանում Թուրքիայի և ԱՄՆ-ի համատեղ գործողություններն իրականացվելու են հիմնականում երեք փուլով․ նախ, քուրդ զինյալները պետք է ամբողջովին հետ քաշվեն տարածքից, այնուհետև թուրքական ու ամերիկյան զինված ուժերը համատեղ քայլեր կձեռնարկեն Մանբիջում ամբողջական անվտանգության ապահովման ուղղությամբ։ Երրորդ քայլն, ըստ Չավուշօղլուի, կլինի Մանբիջի վերաբնակեցումը՝ այդ թվում Թուրքիայում գտնվող բազմաթիվ սիրիացի ներգաղթյալներով։
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
13:17
12:36
12:14
11:54
11:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03