ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 12-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի լեհ-հայկական պատգամավորական խմբի ղեկավար Թադեուժ Վոժնիակի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով լեհ խորհրդարանականներին՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ հայ-լեհական հարաբերություններն ավանդաբար բարձր մակարդակի վրա են եւ համագործակցությունը դարերի պատմություն ունի: Անդրադառնալով երկու ժողովուրդների ընդհանրություններին՝ Արմեն Աշոտյանը համոզմունք է հայտնել, որ հայերը լեհ ժողովրդի նկատմամբ ամենաջերմ զգացումներն ունեն:
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում բարձրացել է հանձնաժողովի դերակատարությունը խորհրդարանական դիվանագիտության հետ կապված: Նա առանձնակի կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի եւ Լեհաստանի Սենատի համանման հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացումը:
Անդրադառնալով անվտանգության ապահովման խնդիրներին՝ բանախոսը նշել է, որ ի տարբերություն Եվրոպայի, որը բազմաթիվ պատերազմներ է տեսել, միլիոնավոր մարդկանց կյանքի գնով այսօր համերաշխության ու խաղաղության մթնոլորտ է ձեւավորել, հայերը, նույնպես թանկ վճարելով տարածաշրջանում ազատ ու անկախ ապրելու գինը, դեռեւս չեն հասել այդ կայուն ու խաղաղ վերջնանպատակին: Ըստ բանախոսի՝ Հայաստանի անվտանգության ապահովումը վեր է ներքաղաքական զարգացումներից: Նա հույս է հայտնել, որ լեհական կողմը միջխորհրդարանական հարթակներում լավագույնս կներկայացնի հայ ժողովրդի շահերը:
Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել Հայաստանի համագործակցության զարգացումն ու խորացումը ԵՄ անդամ երկրների, այդ թվում Լեհաստանի հետ: Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին ու դրա իրականացման կարեւորությանը: Այս հարցում հանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ բարեփոխումների իրականացման գործընթացում տարբեր ոլորտներում լեհական հաջողված փորձը գրավիչ կլինի Հայաստանի համար:
Թադեուժ Վոժնիակն ընդգծել է, որ Լեհաստանը բարեկամ երկիր է եւ պատրաստ է բոլոր նախաձեռնությունների իրականացման, այդ թվում ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման հարցում լինել Հայաստանի կողքին: Խորհրդարանականն անհրաժեշտ է համարել թե արտաքին եւ թե ներքին անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը:
Նա հավաստիացրել է, որ իր երկիրը միջազգային տարբեր հարթակներում, ինչպես նաեւ ԵՄ անդամ առանձին երկրների հետ հարաբերությունների զարգացման հարցում պատրաստ է աջակցել Հայաստանին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01