Նունե Եսայանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է, որ հինգ տարի առաջ իր հարազատներից մեկը խնդրել է իրեն երաշխավոր կանգնել բանկում։
«Հինգ տարի առաջ՝2013 թվականին ինձ հարազատ մարդ խնդրեց, որպեսզի ես «Կոնվերս» բանկում երաշխավոր կանգնեմ: Ես «Կոնվերս» բանկի հավատարիմ հաճախորդ եմ։ Վստահելով հարազատ մարդուն՝ երաշխավոր կանգնեցի: Մի քանի ամիս նա կարողացավ գումարը մուծել, բայց մի քանի ամիս անց վճարումները նա դադարեցրեց, եւ «Կոնվերս» բանկը սկսեց գումար գանձել իմ անձնական հաշվեհամարից: Դա տեւեց մի քանի ամիս, որից հետո ես խնդրեցի բանկին՝ լուծում գտնել հարցին։ Ինչպես գիտեք երկու լուծում կա՝ կամ տունը մնում է բանկին եւ աճուրդով վաճառվում, կամ երաշխավորը վճարում է ամբողջ գումարը եւ տունը փրկում»,-հայտնեց նա։
Երգչուհին շեշտեց, որ ինքն ընտրել է երկրորդ տարբերակը, որ իր հարազատները չզրկվեն տնից, իսկ նրանք երբ կարողանան գումարը վճարեն, սակայն դա տեւեց հինգ տարի։ Երգչուհին, խորհրդակցելով իրավաբանների հետ, հինգ տարի անց որոշել է դիմել ոստիկաններին, որ տունն ազատեն եւ ինքը կարողանա վաճառել տունը․ «Այդ ամբողջ վտարման գործընթացը երեկ էր, որը դադարեցվել է եւ մենք կգանք ինչ-որ հայտարարի ու կհանգուցալուծվի հարցը։ Նրանք նաեւ հերքմամբ հանդես կգան»,-նշեց նա։
Նա պարզաբանեց նաեւ, որ խոսքը քրոջ փեսայի մասին է։ Երգչուհին գտնում է, որ սա հատուկ արված շանտաժ է, եւ որ այդ մարդիկ, շահարկելով «Նունե Եսայան» անունը, փորձել են պահել իրենց տունը:
Հիշեցնենք, որ ըստ փաստաբան Դավիթ Ասատրյանի հրապարակած նամակի՝ երգչուհին անօրինական ձեւով տիրացել է Ջրվեժում գտնվող մի տան:
«90-ամյա Ա. Անտոնյանը իր ընտանիքի անդամների հետ բնակվում է մինչ օրս ՀՀ Կոտայքի մարզ գ․ Ջրվեժ, 7-րդ փողոց 14 տուն հասցեում՝ սկսած 1970թ․-ից։ Հիշյալ տունը կառուցել է Ա. Անտոնյանի ընտանիքը։ Ա. Անտոնյանը մոլորության մեջ 2010թ․-ին շինծու գործարքների հիման վրա բնակարանը օտարել է իր թոռանը՝ Կ․ Կ-ին, իսկ այնուհետև այդ տունը անցել է Նունե Եսայանի սեփականությանը։ Այդ շինծու գործարքներին մասնակից է եղել նաև Ն. Եսայանը»,- ասված է փաստաբանի նամակի մեջ:
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
13:17
12:36
12:14
11:54
11:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03