ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը հունիսի 12-ին ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Լուեզին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև կնքված Համաձայնության հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումն ու երկու կառույցների միջև համագործակցության ընդլայնման և խորացման հարցերը:
Ողջունելով հյուրերին ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը կարևորեց երկու կառույցների միջև համագործակցության ընդլայնումը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտներում: Համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում կահավորվել են բնակիչների համար նախատեսված ապահով սենյակներ, Տավուշի մարզի սահմանամերձ 10 համայնքներում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն առաջին օգնության և միջազգային հումանիտար իրավունքի դասընթացներ է իրականացրել այնտեղ գործող ՀՀ ԱԻՆ քաղպաշտպանության հենակետերի անձնակազմի հետ. այս տարի ծրագրում ընդգրկված են նաև Չորաթան և Դովեղ համայնքները: Շնորհակալություն հայտնելով պատվիրակության ղեկավար Կ. Լուեզին սերտ և արդյունավետ համագործակցության համար՝ ԱԻ նախարարը վերահաստատեց երկու կառույցների միջև նախկինում կնքված բոլոր պայմանավորվածությունները. «Նախարարության օրակարգում առաջնային տեղում է սահմանամերձ այլ համայնքներում նույնպես քաղպաշտպանության հենակետերի հիմնումը, մեզ համար կենսականորեն կարևոր նշանակություն ունի հումանիտար արձագանքման և քաղաքացիական պաշտպանության համակարգերի անխափան աշխատանքի կազմակերպումն ու ապահովումը»,- ընդգծեց ԱԻ նախարարը: Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատեցին համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը՝ նաև համատեղ աշխատանքում կամավորական ջոկատների ներգրավման հնարավորությունը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01