Հայաստանում առողջապահության և կրթության ոլորտներին կատարվող բյուջետային հատկացումների նվազումն անընդունելի է:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 12-ին «ՀՀ կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների կատարման վիճակի վերաբերյալ» ՄԻՊ արտահերթ հրապարակային զեկույցի ժամանակ այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Բյուջետային հատկացումների վերաբերյալ մեր կողմից հատկապես ուսումնասիրվել է կրթության ու առողջապահության ոլորտներին կատարված բյուջետային հատկացումները, և այդ առումով մեզ համար ընդունելի չէ ներկա պատկերը, մասնավորապես` առողջապահության և կրթության ոլորտներում հատկացումները:
2013 թվականից սկսած էական առաջընթաց չի գրանցվել, իսկ առանձին դեպքում նույնիսկ դրանք նվազում են ապրել: Սա, բնականաբար, չի նպաստում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի արդյունավետ գործողությանը»,- ասաց Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը, ներկայացնելով վիճակագրական տվյալները, ասաց, որ առողջապահության ոլորտում հատկացված գումարները եղել են համախառն ներքին արդյունքի 1.5 տոկոսի սահմաններում, իսկ կրթության ոլորտի ցուցանիշները նվազել են մինչև ՀՆԱ-ի 2.34 տոկոսը:
«Հատուկ ուզում եմ նշել, որ նույնիսկ կրթության ոլորտին կատարվող բյուջետային հատկացումները 2013 թվականի դրությամբ անկում են ապրել: 2013 թվականին ունեցել ենք 2.40 տոկոս հատկացում, 2014-ին` 2.54, 2015-ին 2.40, 2016-ին 2.39, իսկ 2017-ին՝ 2.34 տոկոս: Բնականաբար, այս պատկերն անընդունելի է, և կարծում ենք, որ սրա հետևանք է նաև, որ թե մարդկային թե ֆինանսական ռեսուրսների խիստ պակասի պատճառով արդյունավետ չեն դառնում այս ոլորտում միջոցառումները»,- ընդգծեց Թաթոյանը:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01