Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի ժամանակ, որը տեղի է ունենալու հունիսի 25-29-ը Ստրասբուրգում, Ադրբեջանին նոր անհարմարություններ են սպասում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հունիսի 26-ին ԵԽԽՎ-ում Լուքսեմբուրգից պատգամավոր Իվա Կրուշենը ներկայացնելու է ԵԽ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների իրավունքների խախտման վերաբերյալ զեկույցը, որում ընդգրկված է նաև Ադրբեջանը:
Զեկույցում հատկապես ուշադրություն է դարձվելու ԵԽ անդամ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ օրենսդրական սահմանափակումներ մտցնելու և թշնամական մթնոլորտ ստեղծելու հանգամանքին:
Զեկույցը կազմվել է ԵԽԽՎ մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովում:
«ԵԽԽՎ-ն կոչ է անում իր անդամ երկրներին հարգել միավորումների և հասարակական կազմակերպությունների ազատության իրավունքը և օրենսդրական փոփոխությունների պարագայում խորհրդակցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,-նշված է զեկույցում:
Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և նրա կառույցների դեմ ճնշումները հատկապես նոր թափ են ստացել 2014 թ. սկսած: Ադրբեջանում փակվում են բոլոր հասարակական կազմակերպություններն ու կառույցները, որոնք դուր չեն գալիս ալիևյան ավտորիտար ռեժիմին, իսկ դրանց անդամները ենթարկվում են ճնշումների ու հալածանքների:
Հասարակական գործիչներից շատերը, որոնք արտահայտում են ալիևյան ռեժիմին հակասող կարծիք ձերբակալվում և կեղծ մեղադրանքներով դատապարտվում են ազատազրկման:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55