Իսպանիայի Գերագույն դատարանը թագավոր Ֆիլիպ VI-ի փեսային՝ Ինյակի Ուրգանգարինին, դատապարտել է 5 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման:
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, դատարանը վերջինիս մեղավոր է ճանաչել հարկային խարդախությունների և հասարակական հիմնադրամների միլիոնավոր եվրոների ոչ նպատակային օգտագործման գործով: Հետաքննության շրջանակներում պարզվել է, որ Ուրգանգարինն իր ընկերության միջոցով յուրացրել է միջոցառումների համար ստացված հոնորարները, որոնք այդպես էլ տեղի չեն ունեցել:
Նշվում է, որ Ուրգանգարինը կարող է խուսափել բանտարկությունից, եթե նրան համաներում շնորհի Իսպանիայի Սահմանադրական դատարանը, սակայն երկրի պատմության մեջ դեռևս նման համաներման դեպք չի եղել 5 տարուց ավելի ժամկետով դատապարտվածների համար:
50-ամյա Ինյակի Ուրգանգարինը, ով Պալմայի դուսքն է, Իսպանիայի թագավորի քրոջ՝ արքայադուստր Կրիստինայի ամուսինն է:
Նա ղեկավարել է Nóos ոչ կառավարական կազմակերպությունը, որի գործառույթ էր աջակցել Իսպանիայում սպորտի զարգացմանը: Նախկինում պորֆեսիոնալ հանդբոլիստ Ուրգանգարինը 170 անգամ հանդես է եկել միջազգային մրցումներում՝ ելույթ ունենալով երկրի հավաքականի կազմում:
Ուրգանգարինի և արքայադստեր դեմ քրեական գործի հետաքննությունն անցկացվել է 2008 թվականից: 2017-ի փետրվարին Պալմա դե Մալյորկա քաղաքի դատարանը հանել է արքայադուստր Կրիստինայի դեմ ներկայացված մեղադրանքներն ամուսնուն աջակցելու գործով:
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
13:17
12:36
12:14
11:54
11:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03