Մանե Թանդիլյանն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական է տվել, որովհետև ինքն ունի պատկերացումներ, որոնք չեն համապատասխանում այսօրվա կառավարության տեսլականին:
Այս մասին հրաժարականից հետո «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում հայտարարեց Մանե Թանդիլյանը, ով ոչ միայն նախարարի պաշտոնից է հրաժարվել, այլ նաև դադարեցրել էանդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը:
Հարցին, թե ինչու է հրաժարական տալու մասին որոշում կայացրել, Մանե Թանդիլյանն ասաց. «Հունիսի 11-ին Կառավարության նիստի ընթացքում կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ այնպիսի որոշում կայացվեց, որը հակասում էր այն նախագծին, որը ես էի ներկայացրել: Ըստ իմ ներկայացրածի՝ պարտադիր բաղադրիչը պետք էր հետաձգել մեկ տարով, այս ընթացքում էլ տեղի էր ունեցել քննարկում, որի ընթացքում ես տեսնում էի հնարավորություն համակարգը դարձնել այնպիսին, որ այն դառնար գրավիչ քաղաքացիների համար, համակարգ, որը կներառեր նաև բազմաթիվ քաղաքացիների առաջարկություններ:
Մանե Թանդիլյանն ասաց, որ ընդունված նախագիծը հակասում է իր տեսակետին, և հաշվի առնելով, որ ինքն է համակարգում այդ ոլորտը, սակայն ընդունված նախագիծը չի համապատասխանում իր տեսլականին, հետևաբար նման պարագայում հնարավոր չէ, որ ինքն աշխատի որպես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Հարցին, թե եթե իր հրաժարականի դիմումն ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը չստորագրի, ինչ է անելու, Թանդիլյանն ասաց, որ քաղաքականության մեջ ինքը մի բան է սովորել, որ «եթեներով» չեն խոսում, իրողությունները ցույց կտան:
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
13:17
12:36
12:14
11:54
11:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03