Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն չի հապաղի օգտագործել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը, եթե դրա անհրաժեշտությունը լինի։
Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, Էրդողանը շեշտել է, որ այդ համակարգերի ձեռքբերումն իրենց իրավունքն է, ու ԱՄՆ-ն կամ ՆԱՏՕ-ն, դա խնդիր դարձնելով, իրավունք չունեն խոչընդոտելու Թուրքիայի կողմից F-35 կործանիչների ձեռքբերմանը։
«F-35-ը նրանք մեզ խոստացել են։ Որովհետև մենք դրա համար 800 մլն դոլար ենք վճարել։ Դա վճարում է, որը պահանջում էր մեր կնքած պայմանագիրը։ Եթե հիմա էլ այս հարցում սխալ թույլ տան՝ մենք կանենք այն, ինչ նախատեսում է միջազգային իրավունքը։ Սա մեկ։ Երկրորդը, ինչ վերաբերվում է C-400-ին, կներեք, բայց մենք դրանք չենք գնելու ու դնենք պահեստում։ Եթե պետք լինի՝ կօգտագործենք», - ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը շեշտել է, որ իրենք այս հարցում ԱՄՆ-ից կախվածություն չպետք է ունենան, բացի այդ՝ Ռուսաստանն իրենց շատ ավելի հարմար պայմաններ է առաջարկել։
«Դրանք պաշտպանական համակարգեր են, չօգտագործե՞նք։ Նորից ԱՄՆ-ի ձեռքի՞ն ենք նայելու։ Մենք արդեն հոգնել ենք, տարիներ շարունակ նրանցից ուզել ենք նման համակարգեր, մեզ այս պատասխանն են տվել․ «Կոնգրեսը չի թույլատրում»։ Հիմա ՌԴ-ն մեր առաջարկին դրական պատասխան տվեց, նույնիսկ ասաց, որ կարող ենք համատեղ արտադրության մեջ մտնել։ Վճարման հարցում էլ բավականին հարմար վարկային պայմաններ առաջարկեց», - ասել է Էրդողանը։
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
13:17
12:36
12:14
11:54
11:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03